​Թրքական Սամսոն Քաղաքի Նախկին Հայկական Թաղամասը Զբօսաշրջային Կեդրոն Պիտի Դառնայ - Հայերէն
22 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Կորդուիք / Ժամ : Առագոտ

Հայերէն :

30 Mart 2017  

​Թրքական Սամսոն Քաղաքի Նախկին Հայկական Թաղամասը Զբօսաշրջային Կեդրոն Պիտի Դառնայ -

​Թրքական Սամսոն Քաղաքի Նախկին Հայկական Թաղամասը Զբօսաշրջային Կեդրոն Պիտի Դառնայ ​Թրքական Սամսոն Քաղաքի Նախկին Հայկական Թաղամասը Զբօսաշրջային Կեդրոն Պիտի Դառնայ

Թուրքիոյ Սամսոն քաղաքի ներկայ Սելահիէ կոչուող նախկին հայկական թաղամասը կը նախատեսուի զբօսաշրջութեան կեդրոն դարձնել:

Սամսոն քաղաքի Սելահիէի շրջանի թաղապետը յայտարարած է, որ քաղաքային իշխանութիւնները նախագիծը իրականացնելու նպատակով որոշում կայացուցած են վերականգնելու թաղամասի լքուած հին տուները: Այս մասին գրած է Ermenihaber.am-ը:

Այդ տուները պատկանած են ցեղասպանութենէն առաջ այդտեղ ապրած հայերուն, իսկ թաղամասի մինչեւ այժմ ալ ժողովուրդին մէջ «Հայկական թաղամաս» անուանումը Սելահիէ փոխուած է միայն հանրապետական շրջանին:

«Սամսոնի քաղաքապետ Եուսուֆ Զիյա Եըլմազի կարգադրութեամբ` Սաֆրանպոլուի եւ Ամասիայի օրինակով հայերուն լքուած տուները պիտի վերականգնուին եւ օգտագործուին զբօսաշրջային նպատակներով»,- գրած է թրքական աղբիւրը:

Սելահիէի համայնքապետ Տերեա Պոզքուրթը նշած է, որ Սամսոնի ամենաբանուկ «100-րդ տարուան ծառուղի» պողոտային շրջակայքը կան բազմաթիւ հայկական տուներ, որոնք անխնամութեան պատճառով յայտնուած են փլուզման եզրին: «1900-ականներու սկիզբը Սամսոնի մէջ ապրած են հայեր, յոյներ ու իսլամներ: Սելահիէն հայկական թաղամաս էր: Տարածքին եղած է հայկական եկեղեցի, որբանոց եւ հոգեւորականի կացարան: Պատրաստուող նախագիծով պիտի վերականգնուին այդ տուները, եւ մեր թաղամասին մէջ զբօսաշրջային փողոց պիտի հիմնուի: Նախագիծին համար անհրաժեշտ աշխատանքները արդէն սկսած են»,- ըսած է Պոզթուրքը: Նշենք, որ նախքան Հայոց Ցեղասպանութիւնը, Սամսոնի մէջ ապրած է 15.000 հայ, անոնց մեծ մասը` հայկական թաղամասին մէջ:








Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+