Արցախցի Մարզիկը Արժանացած է Ոսկէ Մետալի - Հայերէն
19 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Անահիտ / Ժամ : Այգ

Հայերէն :

08 Mart 2017  

Արցախցի Մարզիկը Արժանացած է Ոսկէ Մետալի -

Արցախցի Մարզիկը Արժանացած է Ոսկէ Մետալի Արցախցի Մարզիկը Արժանացած է Ոսկէ Մետալի

Երեւանի մէջ Մարտ 5-ին կայացած է կանանց եւ աղջիկներու սամպոյի Հայաստանի ախոյեանութիւնը:

Այս մասին՝ ըստ «Արցախփրես»-ին՝ տեղեկացուցած է Արցախի ճիւտոյի ֆետերասիոնի գլխաւոր մարզիչ Իւան Ազիզբեկեանը եւ նշած, որ այդ ախոյեանութեան կը մասնակցէին նաեւ արցախցի մարզիկները:

«Կանանց ախոյեանութեան արցախցի մարզիկներէն մրցանակային 1-ին տեղ գրաւած է Սօսէ Բալասանեանը (56քկ)` արժանանալով ոսկէ մետալի եւ դրամական պարգեւի, 3-րդ տեղ` Գայիանէ Ազիզբեկեանը (52քկ): Աղջիկներու մրցապայքարին 2-րդ տեղ գրաւած են Ռուզաննա Բալասանեանը (44քկ․) եւ Ժենիա Խաչատրեանը (60քկ․), 3-րդ տեղ` Լիլիթ Եսայեանը (56քկ․)»,- ըսած է Ի. Ազիզբեկեանը եւ ընդգծած, որ ինք` որպէս մարզիչ, գոհ է արդիւնքերէն:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+