Դեսպան Միքայէլ Մինասեան` Անթիլիասի Մայրավանքին Մէջ - Հայերէն
11 Kasım 2026 - Հայկական տոմար - Տարի : 4519 / Ամիս : Տրե / Օր : Արամ / Ժամ : Հուրթափեալ

Հայերէն :

06 Mart 2017  

Դեսպան Միքայէլ Մինասեան` Անթիլիասի Մայրավանքին Մէջ -

Դեսպան Միքայէլ Մինասեան` Անթիլիասի Մայրավանքին Մէջ Դեսպան Միքայէլ Մինասեան` Անթիլիասի Մայրավանքին Մէջ

Անթիլիասի մայրավանք այցելեց Վատիկանի մէջ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Միքայէլ Մինասեան, որուն կ՛ընկերանար դեսպանատան առաջին խորհրդական Վարդան Կարապետեան:

Հիւրերը շրջեցան Անթիլիասի մայրավանքի զանազան բաժանմունքները եւ Պիքֆայայի Ս. Աստուածածին վանքը եւ մօտէն ծանօթացան թէ՛ կաթողիկոսարանի եւ թէ՛ դպրեվանքի առաքելութեան: Անոնք իրենց երկօրեայ կեցութեան ընթացքին այցելեցին մայրավանքի «Կիլիկիա» թանգարանը եւ «Թռչնոց բոյն»-ի Հայոց ցեղասպանութեան որբերու «Արամ Պէզիքեան» թանգարանը:

Արամ Ա. կաթողիկոսին առաջարկով, թանգարաններու մասնագէտ Վարդան Կարապետեան մօտէն ուսումնասիրեց երկու թանգարանները` իրենց զանազան երեսներով, ապա իր արժեւորումն ու թելադրութիւնները փոխանցեց վեհափառ հայրապետին:

 





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+