Կալկաթայի Հայոց Մարդասիրական Ճեմարանը Կը Յայտարարէ Ընդունելութիւն - Հայերէն
29 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Վարագ / Ժամ : Զօրացեալ

Հայերէն :

07 Şubat 2017  

Կալկաթայի Հայոց Մարդասիրական Ճեմարանը Կը Յայտարարէ Ընդունելութիւն -

Կալկաթայի Հայոց Մարդասիրական Ճեմարանը Կը Յայտարարէ Ընդունելութիւն Կալկաթայի Հայոց Մարդասիրական Ճեմարանը Կը Յայտարարէ Ընդունելութիւն

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը կը յայտարարէ 7-12 տարեկան աշակերտներու ընդունելութիւն` հարցազրոյցի ձեւաչափով:

Ուսման, կեցութեան եւ ուղեւորութեան բոլոր ծախսերը կը հոգայ Մարդասիրական Ճեմարանը:

Ընդունելութեան համար կը պահանջուին հետեւեալ փաստաթուղթերը.

– Անձնագիր (առնուազն 4 տարուան վաւերականութեամբ),

– Դպրոցի վիճակացոյց (յառաջադիմութեան թերթիկ),

– Բժշկական տեղեկանք առողջութեան վերաբերեալ,

– Ծնողի/խնամակալի կողմէ լիազօրագիր` վաւերացուած նոտարի կողմէ,

– Լուսանկար 4 հատ, որմէ 2-ը` (5 x 5), նաեւ ելեկտրոնային տարբերակով (սկաւառակի վրայ), իսկ միւս 2-ը` (3 x 4)

– Մկրտութեան վկայական,

– Նամակատան հասցէ:

Դիմումները ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի Քրիստոնէական դաստիարակութեան կեդրոն 2017-ի Փետրուար 6-էն, ամէն օր, բացի Շաբաթ եւ Կիրակի օրերէն, ժամը` 10:00-16:00, հասցէ` ք. Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի տարածք:

Տեղեկութիւններու համար

զանգահարել` (010) 517 199 հեռախօսահամարով,

գրել` mayratorqdk@gmail.com ել.հասցէին

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի մասին յաւելեալ տեղեկութիւններու համար կրնաք այցելել http://www.armeniancollege.edu.in/

https://web.facebook.com/ArmenianCollegeAndPhilanthripicAcademy/ կայքէջեր:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+