Ռուսիան Մտադիր է Հայաստանին «Sukhoi SuperJet 100» Օդանաւեր Մատակարարելու - Հայերէն
23 Aralık 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Քաղոց / Օր : Ծմակ / Ժամ : Բաւական

Հայերէն :

07 Şubat 2017  

Ռուսիան Մտադիր է Հայաստանին «Sukhoi SuperJet 100» Օդանաւեր Մատակարարելու -

Ռուսիան Մտադիր է Հայաստանին «Sukhoi SuperJet 100» Օդանաւեր Մատակարարելու Ռուսիան Մտադիր է Հայաստանին «Sukhoi SuperJet 100» Օդանաւեր Մատակարարելու

Ռուսիան կրնայ հինգ տարուան ընթացքին Հայաստանին մատակարարել մօտ 10 «Sukhoi SuperJet 100» օդանաւ, 2019 թուականին առաջին մատակարարումները կրնան կազմել երկուքէն մինչեւ չորս օդանաւ: Այդ մասին լրագրողներուն յայտնած Է ՌԴ արդիւնաբերութեան եւ առեւտուրի նախարար Տենիս Մանթուրովը:

«Խօսքը կը վերաբերի հինգ տարուան ընթացքին ընդհանուր առմամբ տասէն ոչ աւելի օդանաւերու մատակարարման: Սկիզբը պիտի մատակարարուի երկուքէն մինչեւ չորս օդանաւ: Եթէ այս տարի մենք կազմենք համապատասխան ծրագիր, ատոր համար լուծում գտնենք, ապա, հաշուի առնելով արտադրութեան ծիրը, մատակարարումը լաւագոյն պարագային պիտի սկսի 2018 թուականի վերջին ­2019-­ի սկիզբը:

Կը կարծեմ` աւելի իրատեսական է 2019 թուականը, որովհետեւ թէ՛ 2017-ին, թէ՛ 2018-ին ծրագիրները կատարուած են պատուերներու եւ համալրող մասերու մատակարարման տեսանկիւնէ»,­- պատմած Է նախարարը:

Sukhoi SuperJet 100­-ը ռուսական մերձմայրուղային մարդատար օդանաւ Է 98 ուղեւորներ տեղափոխելու համար մինչեւ 4,4 հազար քիլոմեթր: Օդանաւը առաջին թռիչքը իրականացուցած Է 2008 թուականի Մայիսին, առեւտրային շահագործման յանձնուած է 2011 թուականին: Օդանաւը կը կազմուի Ամուրի Քոմսոմոլսք քաղաքին մէջ, կը հաղորդէ ՌԻԱ Նովոսթին:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+