Տեղական Մրգատեսակներու Գիները Աճ Արձանագրած են - Հայերէն
23 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Ծմակ / Ժամ : Ծայգն

Հայերէն :

12 Ocak 2017  

Տեղական Մրգատեսակներու Գիները Աճ Արձանագրած են -

Տեղական Մրգատեսակներու Գիները Աճ Արձանագրած են Տեղական Մրգատեսակներու Գիները Աճ Արձանագրած են

ՀՀ ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով` 2016 Դեկտեմբերին, Նոյեմբերի համեմատ, միրգի գիները աճած են 0.6­ 9.2%-­ով: Մայրաքաղաքին մէջ աճը կազմած է 3.1%: Այս մասին, ըստ Armenpress.am-ի, լրագրողներու հետ այսօր կայացած հանդիպման ընթացքին ըսած է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայութեան նախագահի խորհրդական Գուրգէն Մարտիրոսեան:

«Գնաճի ամենաբարձր ցուցանիշը արձանագրուած է Եղէգնաձոր քաղաքին մէջ: Յատկապէս աճ արձանագրուած է տեղական արտադրութեան մրգատեսակներու շուկային մէջ, որ կապուած է բուսաբուծութեան 11.8 տոկոսով անկումով»,-­ ըսած է Մարտիրոսեան:

Միրգի ապրանքախումբին մէջ 2016 Դեկտեմբերին, 2015 Դեկտեմբերի համեմատ, արձանագրուած է 17.0%, իսկ 2016 Նոյեմբերի համեմատ` 2.8% գնաճ:

«2016 Դեկտեմբերին, Նոյեմբերի համեմատ, հանրապետութեան մէջ արձանագրուած է ընկոյզի միջուկի` 1.5%, տանձի` 10.1%, նրան` 11.0%, խնձորի` 11.8%, խաղողի` 17.6%, արքայանարինջի` 26.9% գնաճ: Անոր զուգընթաց, նարինջի գինը նուազած է 13.4%­ով, մանտարինինը` 8.2%­ով, ադամաթուզինը` 4.9%­ով, չամիչինը` 2.7%­ով, իսկ կիտրոնի գինը նշուած ժամանակահատուածին մնացած է անփոփոխ»,- ըսած է ան:

Մարտիրոսեան նշած է, որ բանջարեղէնի ապրանքախումբին մէջ, 2016 Դեկտեմբերին, 2015 Դեկտեմբերի համեմատ, արձանագրուած է 1.0% գնանկում, իսկ 2016 Նոյեմբերի համեմատ` 27.7% գնաճ:

«2016 Դեկտեմբերին, Նոյեմբերի համեմատ, հանրապետութեան մէջ արձանագրուած է սունկի` 1.1%, գետնախնձորի` 2.9%, ստեպղինի` 6.0%, ճակնդեղի` 6.5%, բողկի` 7.9%, սոխի` 9.4%, կանաչ սոխի` 10.9%, կաղամբի` 11.3%, վարունգի` 15.9%, լոլիկի` 28.4%, կանաչեղէնի` 1.8 անգամ, կանաչ լուբիայի` 2 անգամ, կանաչ պղպեղի` 2 անգամ, սմբուկի 2.1 անգամ գնաճ: Ասոր զուգընթաց, ծաղկակաղամբի գինը նուազած է 18.2%­ով, սխտորինը` 1.9%­ով»,- ­աւելցուցած է բանախօսը:

2016 Դեկտեմբերին, Նոյեմբերի համեմատ, բանջարեղէնի ապրանքախումբի գիները աճած են 19.0­39.6%­ ով: Գնաճի ամենաբարձր ցուցանիշը արձանագրուած է ք. Հրազդանի մէջ: Մայրաքաղաքի մէջ բանջարեղէնի գիները աճած են 26.1%­ով:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+