Վաղուայ Հայաստանը Պէտք է Ըլլայ Զարգացած Տեղեկատուական Աշխարհի Տիրոյթին Մէջ, Մենք Այլ Ճանապարհ Չունինք. Սերժ - Հայերէն
28 Mart 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Արեգ / Օր : Սիմ / Ժամ : Շանթակող

Հայերէն :

19 Ekim 2016  

Վաղուայ Հայաստանը Պէտք է Ըլլայ Զարգացած Տեղեկատուական Աշխարհի Տիրոյթին Մէջ, Մենք Այլ Ճանապարհ Չունինք. Սերժ -

Վաղուայ Հայաստանը Պէտք է Ըլլայ Զարգացած Տեղեկատուական Աշխարհի Տիրոյթին Մէջ, Մենք Այլ Ճանապարհ Չունինք. Սերժ Վաղուայ Հայաստանը Պէտք է Ըլլայ Զարգացած Տեղեկատուական Աշխարհի Տիրոյթին Մէջ, Մենք Այլ Ճանապարհ Չունինք. Սերժ Սարգսեան

ՀՀ նախագահի նստավայրին մէջ այսօր տեղի ունեցած պարգեւատրման հանդիսաւոր արարողութեան ժամանակ իրենց պարգեւները ստացան Տեղեկատուական արհեստագիտութիւններու ոլորտի ՀՀ նախագահի 2016 թուականի կրթական պարգեւներու արժանացած ուսանողներն ու աշակերտները:

Կրթական պարգեւներու յանձնման արարողութեան ժամանակ ելոյթով հանդէս եկած է ՀՀ նախագահը` նշելով. «Ես ուրախ եմ ոչ միայն ձեզ համար: Ուրախ եմ ձեր ուսուցիչների, ձեր դասախօսների, ձեր հարազատների, մեր ողջ հասարակութեան համար, որովհետեւ սա ինչ-որ տեղ ընդգծում է, որ մենք ճիշտ ճանապարհով ենք առաջ շարժւում»:

Կը ներկայացնենք նախագահ Սերժ Սարգսեանի ելոյթը ամբողջութեամբ.

Սիրելի՛ ուսանողներ, աշակերտներ,
Յարգելի՛ տիկնայք եւ պարոնայք,

Ուզում եմ մէկ անգամ եւս շնորհաւորել ձեզ Նախագահի տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի Հանրապետութեան կրթական պարգեւներին արժանանալու կապակցութեամբ: Նախագահի հաճելի պարտականութիւններից մէկը պարգեւներ յանձնելն է, բայց այս պարագայում` ինձ համար սա կրկնակի հաճոյք է, որովհետեւ նախ պարգեւների են արժանանում երիտասարդ մարդիկ, ովքեր վաղը կերտելու են Հայաստանը, ապա նաեւ` սա այն ոլորտն է, որը Հայաստանի համար շատ կարեւոր ու հեռանկարային է: Ես ուրախ եմ ոչ միայն ձեզ համար: Ուրախ եմ ձեր ուսուցիչների, ձեր դասախօսների, ձեր հարազատների, մեր ողջ հասարակութեան համար, որովհետեւ սա ինչ-որ տեղ ընդգծում է, որ մենք ճիշտ ճանապարհով ենք առաջ շարժւում: Վաղուայ Հայաստանը պէտք է լինի աւելի կրթուած, ժամանակի հետ համընթաց քայլող եւ բանիմաց ու ստեղծագործ քաղաքացիների ձեռքում: Վաղուայ Հայաստանը պէտք է լինի զարգացած տեղեկատուական աշխարհի տիրոյթում: Մենք այլ ճանապարհ չունենք: Այս ճանապարհը փորձուած ճանապարհ է: Հազարամեակների ընթացքում մեր ժողովուրդը մշտապէս տեսել, ընկալել եւ ընդունել է առաջաւորը, տեղայնացրել ու նաեւ սրա շնորհիւ է, որ կարողացել է յարատեւել, եւ մենք պէտք է այս ճանապարհը շարունակենք:

Սիրելի՛ երիտասարդներ,

Ձեր յաջողութիւնները մեզ լաւատեսութիւն եւ ուրախութիւն են պարգեւում: Եղէ՛ք աւելի նախաձեռնող, շատ համարձակ ձեր նախաձեռնութիւններում եւ յամառ` կրթութեան մէջ: 21-րդ դարը շատ արագ է զարգանում: Մենք այսօր ապրում ենք արագ զարգացող աշխարհում: Մենք ձեր տարիքում չգիտէինք, թէ ինչպիսի՞ մասնագիտութիւններ են լինելու զարգացած տեխնոլոգիաների, համացանցի դարաշրջանում: Նոյնն էլ լինելու է 20-30 տարի յետոյ: Դրան պէտք է պատրաստ լինել, եւ վստահ եմ, որ դուք պատրաստ էք լինելու:

մէկ անգամ եւս շնորհաւորում եմ եւ շնորհակալութիւն եմ յայտնում ձեր ծառայութեան համար, իսկ սա ծառայութիւն է: Հաստատ իմացէք` լաւ սովորելը, յաջողութիւն ունենալը ծառայութիւն է երկրին: Ուզում եմ շնորհակալութիւն յայտնել այս մրցանակաբաշխութեան կազմակերպիչներին: Շատ շնորհակալ եմ: Ի հարկէ, նաեւ շնորհակալութիւն եմ յայտնում մրցութային յանձնաժողովին:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+