Արթուր Պետրոսեանը Պիտի Գլխաւորէ Հայաստանի Ֆութպոլի Ազգային Հաւաքականը - Հայերէն
20 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Արագած / Ժամ : Հուրփեայլեալ

Հայերէն :

19 Ekim 2016  

Արթուր Պետրոսեանը Պիտի Գլխաւորէ Հայաստանի Ֆութպոլի Ազգային Հաւաքականը -

Արթուր Պետրոսեանը Պիտի Գլխաւորէ Հայաստանի Ֆութպոլի Ազգային Հաւաքականը Արթուր Պետրոսեանը Պիտի Գլխաւորէ Հայաստանի Ֆութպոլի Ազգային Հաւաքականը

Զուիցերական «Զիւրիխ» երիտասարդական խումբը գլխաւորող Արթուր Պետրոսեանը կը նշանակուի ֆութպոլի Հայաստանի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ, կը յայտնէ Հֆֆ կայքը:

Հայաստանի հաւաքականի յայտնի ֆութպոլիսը ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչի պաշտօնը պիտի զբաղեցնէ նոյեմբերի 1-էն եւ պայմանագիր պիտի կնքէ Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնի հետ:

44-ամեայ Արթուր Պետրոսեանը Հայաստանի հաւաքականի մարզչական շտապին մէջ աշխատած է Եւրօ-2016-ի ընտրական փուլին, երբ ազգային հաւաքականը կը գլխաւորէր զուիցերիացի Պեռնար Շալանտը: Ֆութպոլային ասպարէզի տարիներուն ան 1992-2005 –թուականներուն Հայաստանի հաւաքականին մէջ խաղցած է 70 խաղ եւ ունեցած է 11 կոլ: Պետրոսեանը մարզիչական գործունէութիւնը սկսած է 2006 թուականին:

Յիշեցնենք, որ Հայաստանի հաւաքականի գլխաւոր մարզիչի պաշտօնը թափուր էր Վարուժան Սուքիասեանի հրաժարականէն ետք:

Աշխարհի 2018 թուականի ախոյեանութեան ընտրական փուլի 3 պտոյտին հայկական հաւաքականը պարտուած է Դանիոյ (0:1), Ռումինիոյ (0:5) եւ Լեհաստանին (1:2): ԱԱ-2018-ի ընտրական փուլին Հայաստանի հաւաքականի յաջորդ` տարեվերջեան խաղը նախատեսուած է Նոյեմբեր 11-ին, երբ Երեւանի մէջ անոր մրցակիցը պիտի ըլլայ առաջատար Չեռնոգորիոյ հաւաքականը։





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+