Սիպիլի Հայրենասիրական Երգերու Ցանկը Համալրուեցաւ Եւս Մէկով` «Վանայ Լիճին» Երգով (Video) - Հայերէն
24 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Լուսնակ / Ժամ : Այգ

Հայերէն :

17 Ekim 2016  

Սիպիլի Հայրենասիրական Երգերու Ցանկը Համալրուեցաւ Եւս Մէկով` «Վանայ Լիճին» Երգով (Video) -

Սիպիլի Հայրենասիրական Երգերու Ցանկը Համալրուեցաւ Եւս Մէկով` «Վանայ Լիճին» Երգով (Video) Սիպիլի Հայրենասիրական Երգերու Ցանկը Համալրուեցաւ Եւս Մէկով` «Վանայ Լիճին» Երգով (Video)

Պոլսահայ երգչուհի Սիպիլի հայրենասիրական երգերու ցանկը համալրուեցաւ եւս մէկ գեղեցիկ ստեղծագործութեամբ: «Վանա լիճին» կոչուող երգը զրոյց է պատմական հայրենիքի խորհրդանիշին հետ ու աշխարհասփիւռ հայութեան կարօտի եւ յոյզերու արտայայտումն է` հոգեւոր հայրենիքին հանդէպ:

Վերջերս երգը եւ տեսահոլովակը ներկայացուած է հայ հանդիսատեսին:

«Պատասխան 100 տարի անց» ծրագրի ծիրէն ներս` Արեւմտեան Հայաստան կատարուած ուխտագնացութեան տպաւորութիւններուն տակ գրուած երգին հեղինակը Յասմիկ Հախվերտեանն է:

«Իւրաքանչիւր հայ իր սրտում ունի Վան, Արեւմտեան Հայաստան,- կ՛ըսէ Յասմիկ Հախվերտեանը: – Իւրաքանչիւրս իր մէջ պահում է այդ կարօտը, ուստի կարծում եմ, որ երգը հոգեհարազատ է բոլորիս»:

Հախվերտեան կը նշէ, որ Սիպիլ իբրեւ Սթամպուլի մէջ ապրող եւ այնտեղ հայու գոյութիւնը շարունակող երգչուհի, կարծես կը հանդիսանայ Արեւմտեան Հայաստանի խորհրդանիշ, ուստի կարեւոր էր, որ ան կատարէր այս երգը:

«Երբ Յասմիկը ինծի ուղարկեց երգը, եւ ես առաջին անգամ լսեցի զայն, մարմինս փշաքաղուեցաւ: Միանգամայն հասկցայ, որ սա իմ երգս է»,- ասում է Սիպիլը:

Պոլսահայ երգչուհին «Ermenihaber.am»-ի հետ զրոյցի ընթացքին յոյս յայտնած, որ երգին հայաստանեան անդրանիկ ներկայացումէն ետք հնարաւորութիւն պիտի ունենայ զայն ներկայացնելու նաեւ Թուրքիոյ մէջ:

«Վերադառնալուն պէս պիտի զբաղիմ այդ հարցով: Անպայման կ’ուզեմ, որ այս երգը յայտնուի նաեւ թրքական հեռուստաալիքներու եթերով», – նշած է երգչուհին:

Դաշնամուրի ու թաւջութակի նուագակցութեամբ Սիպիլի նուրբ ու յուզական կատարմամբ երգի տեսահոլովակը նկարահանուած է Սեւանայ լիճի ափին: Տեսահոլովակի բեմադրիչը Մարիամ Գէորգեանն է, իսկ արտադրողը` Անդրէ Սիմոնեանը:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+