Ռուսիա Մտադիր Է Սուրիոյ Մէջ Մնայուն Ռազմակայան Հաստատել - Հայերէն
24 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Լուսնակ / Ժամ : Հոթապեալ

Հայերէն :

11 Ekim 2016  

Ռուսիա Մտադիր Է Սուրիոյ Մէջ Մնայուն Ռազմակայան Հաստատել -

Ռուսիա Մտադիր Է Սուրիոյ Մէջ Մնայուն Ռազմակայան Հաստատել Ռուսիա Մտադիր Է Սուրիոյ Մէջ Մնայուն Ռազմակայան Հաստատել

«Պի.Պի.Սի.»-ի ռուսական ծառայութիւնը կը հաղորդէ, որ Ռուսիոյ պաշտպանութեան փոխնախարար Նիքոլայ Փանքով յայտնած է, թէ Ռուսիա մտադիր է Սուրիոյ Թարթուս նաւահանգիստին մէջ ծովուժի մնայուն ռազմակայան հաստատել:

Ըստ անոր, երկու երկիրներուն պաշտպանութեան նախարարութիւնները արդէն համապատասխան փաստաթուղթերու շուրջ համաձայնութիւն գոյացնելու ընթացքի մէջ են:

«Պատրաստութեան մակարդակը բաւական բարձր է, եւ մենք յոյս ունինք, որ շուտով պիտի խնդրենք վաւերացնել այդ փաստաթուղթերը», յայտնած է Փանքով:

Ան այլ մանրամասնութիւններ չէ նշած:

Մարտ 2015-ին Ռուսիոյ դաշնակցային խորհուրդի պաշտպանութեան եւ անվտանգութեան հարցերով յանձնախումբի նախագահ Վիքթոր Օզերով յայտարարած էր, որ Ռուսիա Թարթուսի մէջ տակաւին լիարժէք ռազմակայան պիտի չստեղծէ:

«Այն իրավիճակը, որ ստեղծուած է Սուրիոյ մէջ, պիտի դրդէ որոշ ուժերու, ներառեալ ընդդիմադիր, լարուածութիւնը սրելու», ըսած էր Օզերով:

Ռուսիա Մտադիր Է Եգիպտոսի Մէջ Վերականգնել
Խորհրդային Ռազմակայանը

Ռուսական «Ինթըրֆաքս» լրատու գործակալութիւնը կը հաղորդէ, որ Ռուսիա Եգիպտոսի հետ կը բանակցի վերջինիս տարածքին մէջ ռազմակայան վարձակալելու վերաբերեալ:

Մոսկուա մտադիր է վարձակալել եգիպտական Սիտի Պարանի քաղաքի նախկին խորհրդային ռազմակայանը:

Կը հաղորդուի, որ եթէ կողմերը համաձայնութիւն գոյացնեն, ռազմակայանը պիտի սկսի գործել 2019-ին:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+