Խաղաղութեան Նոպելեան Մրցանակը Շնորհուեցաւ Քոլոմպիոյ Նախագահին - Հայերէն
26 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Նպատ / Ժամ : Աղջամուղջ

Հայերէն :

09 Ekim 2016  

Խաղաղութեան Նոպելեան Մրցանակը Շնորհուեցաւ Քոլոմպիոյ Նախագահին -

Խաղաղութեան Նոպելեան Մրցանակը Շնորհուեցաւ Քոլոմպիոյ Նախագահին Խաղաղութեան Նոպելեան Մրցանակը Շնորհուեցաւ Քոլոմպիոյ Նախագահին

Երէկ Օսլոյի մէջ յայտարարուեցաւ, որ Խաղաղութեան նոպելեան մրցանակը շնորհուած է Քոլոմպիոյ նախագահ Խուան Մանուէլ Սանթոսին` երկրի իշխանութիւններուն եւ Քոլոմպիոյ յեղափոխական զինեալ ուժերու խմբաւորման միջեւ 52-ամեայ քաղաքացիական պատերազմի տագնապը լուծելու առնչութեամբ կատարած փորձին համար:

Սեպտեմբերին Քոլոմպիոյ իշխանութիւնները հաշտութեան պատմական համաձայնագիր մը կնքած էին Քոլոմպիոյ յեղափոխական զինեալ ուժերու խմբաւորման հետ: Փաստաթուղթին ստորագրումը տեղի ունեցած էր քոլոմպիական Քարթախենա քաղաքին մէջ:

Պատմական փաստաթուղթին տակ իրենց ստորագրութիւնները դրած էին երկրի նախագահ Խուան Մանուէլ Սանթոս եւ ապստամբներու նախկին ղեկավար Ռոտրիկօ Լոտոնիօ Էչեւերի, որ ծանօթ է Թիմոչենքօ անունով:

52-ամեայ քաղաքացիական պատերազմին ընթացքին արձանագրուած էին 260 հազար զոհեր եւ վեց միլիոն մարդիկ տեղահանուած էին:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+