Ռոպեր Կետիկեան Վենետիկի 73-րդ Շարժապատկերի Փառատօնի Դատակազմներէն Մէկուն Նախագահը Նշանակուեցաւ - Հայերէն
25 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Ցրօն / Ժամ : Հոթապեալ

Հայերէն :

02 Ağustos 2016  

Ռոպեր Կետիկեան Վենետիկի 73-րդ Շարժապատկերի Փառատօնի Դատակազմներէն Մէկուն Նախագահը Նշանակուեցաւ -

Ռոպեր Կետիկեան Վենետիկի 73-րդ Շարժապատկերի Փառատօնի Դատակազմներէն Մէկուն Նախագահը Նշանակուեցաւ Ռոպեր Կետիկեան Վենետիկի 73-րդ Շարժապատկերի Փառատօնի Դատակազմներէն Մէկուն Նախագահը Նշանակուեցաւ

Վենետիկի 73-րդ շարժապատկերի փառատօնի երեք միջազգային դատակազմերը արդէն ձեւաւորուած են: Ըստ «Կինօաշխարհ»-ի, հիմնական մրցոյթի դատակազմը պիտի գլխաւորէ բրիտանացի բեմադրիչ Սեմ Մենտես, որ առաջին ժապաւէնին համար «Օսքար»-ի արժանացած աշխարհի վեց բեմադրիչներէն մէկն է:

Փառատօնի «Հորիզոններ» բաժինի դատակազմի նախագահն է ֆրանսահայ բեմադրիչ Ռոպեր Կետիկեան, որ անցեալ տարի «Ոսկէ ծիրան» փառատօնի հիմնական մրցոյթի դատակազմի նախագահն էր եւ անոր «Խենթի պատմութիւն» ժապաւէնով բացուեցաւ փառատօնը:

Նշենք, որ «Հորիզոններ» բաժինին մէջ կը ներկայացուին այն ժապաւէններով, որոնք նոր միտումներ կը բերեն համաշխարհային շարժապատկերի արուեստին մէջ:

«Հորիզոններ» բաժինի դատակազմին մաս կը կազմեն` ամերիկացի քննադատ եւ շարժապատկերի արուեստի պատմաբան, շարժապատկերի մասին 13 գիրքերու հեղինակ ճիմ Հապըրման, եգիպտացի դերասանուհի, Գահիրէի եւ Արաբական շարժապատկերի փառատօներու մրցանակակիր Նելլի Քարիմ, իտալացի նշանաւոր դերասանուհի Վալենթինա Լոտովինի, քորէացի դերասանուհի եւ բեմադրիչ Մուն Սոյ-Ռի եւ հնդիկ բեմադրիչ Ճայթանիա Թամհանէ:

Վենետիկի «Առաջին շարժապատկեր»-ին համար «Լուիճի տէ Լորենթիսի» մրցանակի` «Ապագայի առիւծ»-ի դատակազմի նախագահն է իտալացի դերասան, «Տաւիտ տի Տոնաթելլօ» մրցանակը շահած Քիմ Ռոսի Սթիուըրթ:

Վենետիկի 73-րդ շարժապատկերի փառատօնը պիտի կայանայ 31 Օգոստոսէն 10 Սեպտեմբեր:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+