Սպանական Փայփորթա Քաղաքը ճանչցաւ Հայոց Ցեղասպանութիւնը - Հայերէն
22 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Կորդուիք / Ժամ : Լուսափայլ

Հայերէն :

01 Temmuz 2016  

Սպանական Փայփորթա Քաղաքը ճանչցաւ Հայոց Ցեղասպանութիւնը -

Սպանական Փայփորթա Քաղաքը ճանչցաւ Հայոց Ցեղասպանութիւնը Սպանական Փայփորթա Քաղաքը ճանչցաւ Հայոց Ցեղասպանութիւնը

Երէկ` Յունիս 30-ին սպանական Փայփորթա (Paiporta) քաղաքը պաշտօնապէս ճանչցաւ եւ դատապարտեց Հայոց Ցեղասպանութիւնը: Այս մասին կը տեղեկացնէ Սպանիոյ մէջ ՀՀ դեսպանութիւնը:

Քաղաքային խորհուրդը եւ անոր մէջ ներկայացուած բոլոր քաղաքական ուժերը միաձայն կողմ քուէարկեցին ներկայացուած յայտագիրին:

Այս քայլով Փայփորթան համալրեց շուրջ երկու տասնեակ սպանական քաղաքներու ցանկը, որոնց քաղաքապետարանները արդէն իսկ ընդունած են նման օրինական յայտարարութիւններ:

Քաղաքային խորհուրդի նիստի աւարտին, յայտագիրը ներկայացուցած «Արարատ» հայկական միութեան նախագահ Արարատ Ղուկասեան, միութեան եւ Սպանիոյ ամբողջ հայ համայնքի անունէն շնորհակալութիւն յայտնեց քաղաքային խորհուրդին` ընդունուած օրինական յայտարարութեան համար:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+