Այսօր կ՛եզրափակուի Ֆրանչիսկոս Պապին Հայաստանի առաքելական այցելութիւնը։ - Հայերէն
27 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Վահագն / Ժամ : Այգ

Հայերէն :

26 Haziran 2016  

Այսօր կ՛եզրափակուի Ֆրանչիսկոս Պապին Հայաստանի առաքելական այցելութիւնը։ -

Այսօր կ՛եզրափակուի Ֆրանչիսկոս Պապին Հայաստանի առաքելական այցելութիւնը։ Այսօր կ՛եզրափակուի Ֆրանչիսկոս Պապին Հայաստանի առաքելական այցելութիւնը։

Էջմիածնի մէջ Սուրբ Պատարագ - Համամիութենական ճաշ - Խոր Վիրապի այց - Հրաժեշտի արարողութիւն։

(Ռատիօ Վատիկան) Կիրակի` 26 յունիս 2016-ի երեկոյեան վերջ կը գտնէ Ֆրանչիսկոս Պապին Հայաստան կատարած պատմական ու յուզումնալից երրօրեայ այցի յայտագիրը, որ սկիզբ առաւ առաւօտեան կանուխ` Ֆրանչիսկոս Պապին մատուցած առանձնական սուրբ պատարագով որմէ ետք, Էջմիածնի մէջ, Ան հանդիպում ունեցաւ առաքելական ճամբորդութեան առթիւ Հայաստան ժամանած Հայ Կաթողիկէ Պատրիարք` Ամենապատիւ եւ գերերջանիկ Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս Պատրիարքին ու անոր ընկերացող հայ կաթողիկէ եպիսկոպոսներուն ու կղերական դասին հետ։

Հանդիպումէն ետք Սրբազան Քահանայապետը Էջմիածնի Մայր տաճարին մէջ մասնակցեցաւ Գարեգին Բ կաթողիկոսին` Էջմիածնի բացօթեայ խորանին վրայ մատուցած հայրապետական սուրբ զոհին, որուն իրենց մասնակցութիւնը բերին Քահանայապետին ընկերացող պատուիրակութեան անդամները Հայ առաքելական եկեղեցւոյ եպիսկոպոսներն ու կղերական դասը, Տանն Կիլիկիոյ հայոց Ամենապատիւ եւ գերերջանիկ Տէր Գրիգոր Պետրոս Ի ու հայ կաթողիկէ նուիրապետութեան անդամները ինչպէս նաեւ հաստատաբնակ եւ սփիւռքահայ հազարաւոր հայորդիներ որոնք առաւօտեան կանուխէն ժամանած էին Էջմիածին։

Սուրբ Զոհին իր մասնակցութիւնը բերաւ նաեւ ՀՀ նախագահը ու պետական իշխանութեանց ներկայացուցիչներ։





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+