Էջմիածինի Մէջ Դիմաւորեցին Հռոմի Պապը - Հայերէն
24 Aralık 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Քաղոց / Օր : Լուսնակ / Ժամ : Թաղանթեալ

Հայերէն :

26 Haziran 2016  

Էջմիածինի Մէջ Դիմաւորեցին Հռոմի Պապը -

Էջմիածինի Մէջ Դիմաւորեցին Հռոմի Պապը Էջմիածինի Մէջ Դիմաւորեցին Հռոմի Պապը

Հռոմի Պապ Ֆրանչիսկոսը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ի ուղեկցութեամբ ժամանած է Էջմիածին: Հռոմի կաթոլիկ եկեղեցւոյ ղեկավարին Հայ առաքելական եկեղեցւոյ մէջ դիմաւորեցին Էջմիածինի կանթողիկոսարանի հոգեւորականները:

Օդակայանէն Էջմիածին տանող ճանապարհին Ֆրանչիսկոս Պապին կ՛ողջունէին բազմաթիւ հաւատացեալներ, որոնք կը վանկարկէին «Viva Papa»․ Պապը օրհնեց զինք ողջունող հաւատացեալները:

Հռոմի Պապին Էջմիածինի մէջ դիմաւորած են հաւատացեալները, որոնք հաւաքուած էին Մայր տաճարին առաջ: Անոնք իրենց ձեռքին պահած են Վատիկանի խորհրդանիշերը: NEWS.am–ի թղթակիցը կը յայտնէ, որ Հայաստանի մէջ Պապը դիմաւորելու եկած են բազմաթիւ զբօսաշրջիկներ արտասահմանէն:

Հռոմի Պապը ձեռքով ողջունած է հաւաքուածները: Պապը զանգերու ղօղանջիւններուն ներքոյ շարժուեցաւ դէպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։

Գարեգին Բ կաթողիկոսն ու Հռոմի Ֆրանչիսկոս Պապը բարձրացան Սուրբ սեղանի մօտ, ուր ողջագուրուեցան: Անոնք օրհնեցին հաւաքուած ժողովուրդը, որոնք կը գտնուէին Մայր տաճարին մէջ: Այնուհետեւ օրհնուեցաւ խունկը, որ լեցուեցաւ բուրվառի մէջ: Հռոմի Պապը օրհնեց տաճարին մէջ ներկայ հաւատաւոր ժողովուրդը:

Խորհրդանշական է, որ Պապը Հայաստան իր այցելութիւնը անուանած է ուխտագնացութիւն` ընդգծելով քրիստոնեայ աշխարհին համար Հայաստանի եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ դերը:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+