Տիգրանակերտի Ս. Սարգիս Հայկական Եկեղեցին Բախումներու Պատճառով Զգալի Վնասներ Կրած Է - Հայերէն
24 Aralık 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Քաղոց / Օր : Լուսնակ / Ժամ : Այգ

Հայերէն :

16 Şubat 2016  

Տիգրանակերտի Ս. Սարգիս Հայկական Եկեղեցին Բախումներու Պատճառով Զգալի Վնասներ Կրած Է -

Տիգրանակերտի Ս. Սարգիս Հայկական Եկեղեցին Բախումներու Պատճառով Զգալի Վնասներ Կրած Է Տիգրանակերտի Ս. Սարգիս Հայկական Եկեղեցին Բախումներու Պատճառով Զգալի Վնասներ Կրած Է

Ակօս շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր Եդուարդ Տանձիկեան «Արմէնփրես»-ին յայտնած է, որ Տիգրանակերտի Սուր գաւառին մէջ աւելի քան երկու ամիսէ ի վեր շարունակուող բախումներու եւ կրակոցներու պատճառով վնասուած եկեղեցիներու շարքին է հայ կաթողիկէ Ս. Սարգիս եկեղեցին:

«Այս տարածքներուն մէջ, ուր բախումներ տեղի կ՛ունենան, եկեղեցիներ կան: Արդէն շուրջ երկու ամիսէ ի վեր այդտեղ ոչ ոք կրնայ մուտք գործել: Հայկական Ս. Կիրակոս եկեղեցւոյ ղեկավարութիւնը այսօր նահանգապետին հետ հանդիպում պիտի ունենայ», նշած է Տանձիկեան:

Թրքական «Այ.Էմ.Սի.» լրատուամիջոցը հրապարակած էր տեսանիւթ մը, ուր կ՛երեւէր, որ Սուրի եկեղեցիներէն մէկը շատ վնասուած է: Մասնաւորաբար, վնասուած են եկեղեցւոյ պատերն ու պատուհանները: Տանձիկեան «Արմէնփրես»-ին յայտնած է, որ տեսանիւթին մէջ երեւցող եկեղեցին հայ կաթողիկէ Ս. Սարգիս եկեղեցին է եւ ոչ թէ Ս. Կիրակոսը:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+