Արա Կիւլեր Լուսանկարած է Էրտողանն Ու Անոր Թոռնիկները - Հայերէն
01 Mayıs 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Արեգ / Ժամ : Խաւարակ

Հայերէն :

22 Aralık 2015  

Արա Կիւլեր Լուսանկարած է Էրտողանն Ու Անոր Թոռնիկները -

Արա Կիւլեր Լուսանկարած է Էրտողանն Ու Անոր Թոռնիկները Արա Կիւլեր Լուսանկարած է Էրտողանն Ու Անոր Թոռնիկները

Աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Կիւլեր լուսանկարած է Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանն ու անոր ընտանիքի անդամները: Նախագահը լուսանկարելու ցանկութիւն յայտնած է Կիւլերը: Այս մասին կը գրէ «էրմենիհապեր»-ը` վկայակոչելով «Cnnturk» լրատուական ծառայութիւնը:

Նախագահականի իր աղբիւրներուն յղում ընելով, լրատուամիջոցը մանրամասնած է, լուսանկարիչը զանգահարած է Էրտողանի մամուլի խօսնակ Իպրահիմ Քալընին եւ ըսած, որ կը ցանկանայ լուսանկարել Էրտողանը, որը վերջին անգամ իր տեսախցիկին առջեւ յայտնուած էր 2012 թուականին:

Նախագահ Էրտողան աշխարհահռչակ լուսանկարիչը ընդունած է Քըսըքլըի մէջ գտնուող իր բնակարանին մէջ: Կիւլեր լուսանկարած է նախագահը, առաջին տիկինը` Էմինէ Էրտողանը եւ անոնց թոռնիկները` Ահմեթն եւ Մահինուրը:

Հանդիպման աւարտին պոլսահայ լուսանկարիչը Էրտողանին նուիրած է «Հին Սթամպուլի յուշեր» գիրքը, ուր զետեղուած են իր լուսանկարները: էրտողան շնորհակալութիւն յայտնած է Կիւլերին լուսանկարչական արուեստին մէջ ունեցած մեծ ներդրումներուն համար:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+