Պէտք է Լսել Լեռնային Ղարաբաղի Ամբողջ Բնակչութեան Ձայնը. Ճէյմս Ուորլիք - Հայերէն
23 Aralık 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Քաղոց / Օր : Ծմակ / Ժամ : Ճառագայթեալ

Հայերէն :

16 Aralık 2015  

Պէտք է Լսել Լեռնային Ղարաբաղի Ամբողջ Բնակչութեան Ձայնը. Ճէյմս Ուորլիք -

Պէտք է Լսել Լեռնային Ղարաբաղի Ամբողջ Բնակչութեան Ձայնը. Ճէյմս Ուորլիք Պէտք է Լսել Լեռնային Ղարաբաղի Ամբողջ Բնակչութեան Ձայնը. Ճէյմս Ուորլիք

ԱՄՆ-ի` Լեռնային Ղարաբաղի տէ ֆաքթօ կառավարութեան հետ կապուած քաղաքականութիւնը կը մնայ անփոփոխ:

Մենք կը յարգենք Ատրպէյճանի տարածքային ամբողջականութիւնը եւ ինքնիշխանութիւնը: Այս մասին, ըստ Armenpress.am-ի, ըսած է ԵԱՀԿ Մինսկի խումբի ամերիկեան համանախագահ Ճէյմս Ուորլիքը:

Համանախագահը նշած է, որ տարածքի հարցը մաս կը կազմէ հակամարտութեան բազմակողմանի լուծման. «Անոր մէջ կը մտնէ նաեւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը: Արժէ նշել, որ արդարացի լուծումը պիտի հիմնուի միջազգային իրաւունքի վրայ: Անոր մէջ կը մտնէ Հելսինկեան եզրափակիչ ակտը եւ ուժ ու սպառնալիք չկիրառելու սկզբունքը, ներառեալ նաեւ տարածքային ամբողջականութեան եւ ինքնորոշման սկզբունքները: Ոչ մենք, ոչ Հայաստանը, ոչ ուրիշ երկիր չ՛ընդունիր Լեռնային Ղարաբաղի վարչակարգը: Միաժամանակ անհրաժեշտ է լսել Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչութեան ձայնը, որ եւ կ՝ընեն ԵԱՀԿ Մինսկի խումբի համանախագահները»,- աւելցուցած է ամերիկացի համանախագահը:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+