Աճուրդի Դրուած Է Լեւոն Առաջինի Կիլիկեան Ոսկեայ Մետաղադրամը - Հայերէն
23 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Ծմակ / Ժամ : Շանթակող

Հայերէն :

14 Aralık 2015  

Աճուրդի Դրուած Է Լեւոն Առաջինի Կիլիկեան Ոսկեայ Մետաղադրամը -

Աճուրդի Դրուած Է Լեւոն Առաջինի Կիլիկեան Ոսկեայ Մետաղադրամը Աճուրդի Դրուած Է Լեւոն Առաջինի Կիլիկեան Ոսկեայ Մետաղադրամը

levon`s coinCngcoins.com կայքը առցանց (online) աճուրդի հանած է Կիլիկիոյ արքայ Լեւոն Առաջինի (1198-1219) գահակալութեան ժամանակաշրջանին պատկանող հայկական ծայրաստիճան հազուագիւտ ոսկեայ մետաղադրամ, կը հաղոևդէ News.am-ը:

Մետաղադրամին տրամագիծը 19.5 միլիմեթր է, ծանրութիւն` 2.46 կրամ: Մետաղադրամին մէկ կողմը պատկերուած է Լեւոն Առաջինը` առիւծի գահին բազմած, ձախ ձեռքին ջրաշուշան, իսկ աջին` խաչ: Մետաղադրամին հակառակ կողմը ետեւի երկու թաթերուն վրայ կանգնած առիւծ է` կաթողիկոսի խաչով:

Աճուրդի դրուած մետաղադրամը ներկայացուած է Լոուրենս Ատըմսի «Արարատեան հաւաքածոյ»-էն: Անոր սկզբնական գինը 50 000 տոլար է: Կիլիկեան մետաղադրամին նոր սեփականատէրը յայտնի պիտի դառնայ 2016 թուականի Յունուարի սկիզբը:






Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+