Հռոմի Պապը Յուսով Է, Որ 2016-ին Կ՛այցելէ Հայաստան - Հայերէն
24 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Լուսնակ / Ժամ : Հոթապեալ

Հայերէն :

01 Aralık 2015  

Հռոմի Պապը Յուսով Է, Որ 2016-ին Կ՛այցելէ Հայաստան -

Հռոմի Պապը Յուսով Է, Որ 2016-ին Կ՛այցելէ Հայաստան Հռոմի Պապը Յուսով Է, Որ 2016-ին Կ՛այցելէ Հայաստան

Աւարտելով 6 օրեայ շրջագայութիւնը Ափրիկէ` Հռոմի պապ Ֆրանչիսկոս յայտնած է, որ եկող տարի մտադիր է այցելել Հայաստան եւ Մեքսիքա:

Խօսելով Հայաստան այցելութեան մասին` Ֆրանչիսկոս նշած է, որ խոստացած է ատիկա երեք պատրիարքի: «Նման խոստում կայ, սակայն չեմ գիտեր, հնարաւոր պիտի ըլլայ ատիկա իրագործել»,- ըսած է ան, կը յայտնէ panarmenian.net-ը՝ վկայակոչելով՝ ՌԻԱ Նովոսթին:

«Ես ծեր եմ, իսկ ուղեւորութիւնները դժուար են»,-ըսած է կաթոլիկ եկեղեցւոյ առաջնորդը լրագրողներուն, գրած է Reuters: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական յարաբերութիւններու բաժնի տնօրէն եպիսկոպոս Յովակիմ Մանուկեան նախապէս յայտարարած էր, որ Հռոմի պապը Հայաստան պիտի ժամանէ 2016-ին, այցը հաստատուած է եւ այդ մասին պիտի ըլլայ պաշտօնական յայտարարութիւն:

2013-ի Մայիսին հայ կաթողիկէ առաջնորդ Ներսէս Պեդրոս 19-ին հետ հանդիպման ժամանակ Ֆրանչիսկոս յայտարարած էր, որ կը ցանկար Հայաստան այցելել Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի առիթով եւ մասնակցիլ ոգեկոչման արարողութեան: Այցը տեղի չունեցաւ, սակայն Հռոմի պապը պատարագ մատուցանեց Վատիկանի մէջ` Հայոց ցեղասպանութիւնը անուանելով 20-րդ դարու երեք սարսափելի աղէտներէն մէկը:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+