Հայոց Ցեղասպանութեան Թանգարան-Հիմնարկը Փարիզի Մէջ Նոր Ցուցադրութիւն Ներկայացուցած է - Հայերէն
23 Aralık 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Քաղոց / Օր : Ծմակ / Ժամ : Կամաւօտ

Հայերէն :

21 Kasım 2015  

Հայոց Ցեղասպանութեան Թանգարան-Հիմնարկը Փարիզի Մէջ Նոր Ցուցադրութիւն Ներկայացուցած է -

Հայոց Ցեղասպանութեան Թանգարան-Հիմնարկը Փարիզի Մէջ Նոր Ցուցադրութիւն Ներկայացուցած է Հայոց Ցեղասպանութեան Թանգարան-Հիմնարկը Փարիզի Մէջ Նոր Ցուցադրութիւն Ներկայացուցած է

Նոյեմբեր 5-ին Փարիզի Սուրբ Յովհաննէս Մկրտիչ Առաջնորդանիստ մայր տաճարին մէջ տեղի ունեցած է Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած ձեռնարկ` ցուցադրութիւն եւ գիրքերու բարեգործական վաճառք: Այս մասին կը տեղեկացնէ Հայոց Ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի պաշտօնական կայքը:

Ֆրանսահայ համայնքին ներկայացուած են փոստային բացիկներ, որոնց վրայ պատկերուած են հայկական եկեղեցիները: Բացիկները թողարկուած են 20-րդ դարասկզբին միջազգային փոստային ծառայութեան կողմէն։

Աշխարհի տարբեր երկիրներու մէջ տպագրուած բացիկներուն մէջ պատկերուած էին Արեւմտեան Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի եւ այլ երկիրներու հայկական եկեղեցիները:

«Եկեղեցիների մեծ մասը չկայ: Սա է ցաւալի իրողութիւնը եւ ցուցադրութեան խորհուրդը ` կապուած այս տարուայ հետ: Դրանք աւերուել են Եղեռնի տարիներին կամ դրանից յետոյ թուրքական քաղաքականութեան հետեւանքով, նպատակաուղղուած աւերուել են բոլշեւիկեան իշխանութեան օրօք: Հրաշքով պահպանուած եկեղեցիների շէնքերի նախնական տեսքն էք տեսնում: Դրանք այսօր փոփոխուած են: Կա′մ վերածուել են մզկիթի, ինչպէս Այնթապի եկեղեցին, կա′մ էլ ամբողջութեամբ փոփոխուած են, ինչպէս օրինակ Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցին է: Աւաղ, այս եկեղեցիների մեծ մասը ժամանակի զոհն են դարձել»,– ելոյթի ժամանակ նշած է ՀՑԹՀ տնօրէն Հայկ Դեմոյեանը:

Ձեռնարկի ընթացքին հնարաւոր եղած է ձեռք բերել ՀՑԹՀ հրատարակած գիրքերը: Անոնց վաճառքէն ստացուած գումարը պիտի յատկացուի սուրիահայերու նպաստամատոյցին: Ցուցադրութիւնը բաց է մինչեւ Նոյեմբեր 22:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+