Թուրքիոյ Մէջ Յայտնի Հայկական Վանքը Իբրեւ Ախոռ Կ՛օգտագործեն - Հայերէն
23 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Ծմակ / Ժամ : Շաւաղօտ

Հայերէն :

09 Kasım 2015  

Թուրքիոյ Մէջ Յայտնի Հայկական Վանքը Իբրեւ Ախոռ Կ՛օգտագործեն -

Թուրքիոյ Մէջ Յայտնի Հայկական Վանքը Իբրեւ Ախոռ Կ՛օգտագործեն Թուրքիոյ Մէջ Յայտնի Հայկական Վանքը Իբրեւ Ախոռ Կ՛օգտագործեն

Ներկայ Թուրքիոյ տարածքին գտնուող միջնադարեան հայոց մայրաքաղաք Անիէն քանի մը քիլօմեթր հեռաւորութեան վրայ գտնուող յայտնի Բագնայրի վանքը տեղացիները որպէս ախոռ կ՛օգտագործեն:

Ըստ News.am-ի՝ քրտական DIHA (Տիճլէ) գործակալութեան թղթակիցը եղած է Կարս նահանգի այն գիւղը, ուր կիսաւէր վիճակի մէջ իր գոյութիւնը կը շարունակէ Վահրամ Պահլաւունիի կողմէ կառուցած Բագնայրի վանքը:

Քիւրտ թղթակիցին զարմացուցած է այն, որ 989 թուականին կառուցուած վանքը պետական պահպանութեան տակ չէ, իսկ գիւղացիներն ալ զայն որպէս ախոռ կ՛օգտագործեն:

Գիւղացիները վանքի քարերը օգտագործած են իրենց տուները, ախոռներն ու ցանկապատերը կառուցելու համար:

Թղթակիցին հետ զրոյցի ընթացքին գիւղացիները փորձած են արդարանալ` ըսելով, թէ որ պետութիւնը չի կրնար պահպանել եկեղեցին, իրենք ինչպէ՞ս պահպանեն:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+