Արամ Ա. Կաթողիկոս «Ս. Մեսրոպ Մաշտոց»-ի Շքանշանով Գնահատեց Գոհար Երգչախումբի Հիմնադիր Գոհար Խաչատուրեանը - Հայերէն
23 Aralık 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Քաղոց / Օր : Ծմակ / Ժամ : Թաղանթեալ

Հայերէն :

03 Kasım 2015  

Արամ Ա. Կաթողիկոս «Ս. Մեսրոպ Մաշտոց»-ի Շքանշանով Գնահատեց Գոհար Երգչախումբի Հիմնադիր Գոհար Խաչատուրեանը -

Արամ Ա. Կաթողիկոս «Ս. Մեսրոպ Մաշտոց»-ի Շքանշանով Գնահատեց Գոհար Երգչախումբի Հիմնադիր Գոհար Խաչատուրեանը Արամ Ա. Կաթողիկոս «Ս. Մեսրոպ Մաշտոց»-ի Շքանշանով Գնահատեց Գոհար Երգչախումբի Հիմնադիր Գոհար Խաչատուրեանը

Երկուշաբթի, 2 նոյեմբեր 2015-ի առաւօտուն, ԳՈՀԱՐ երգչախումբին մաս կազմող շուրջ 200 անդամ-անդամուհիները այցելեցին Անթիլիասի մայրավանք` առաջնորդութեամբ երգչախումբի հիմնադիր Գոհար Խաչատուրեանին եւ իր երեք զաւակներուն` Յարութ, Շահէ եւ Նար Խաչատուրեաններուն: Հանդիպումին նաեւ ներկայ էին Լիբանանի պետական հայ երեսփոխանները:

Վեհափառ հայրապետը ողջունելով ԳՈՀԱՐ երգչախումբին ներկայութիւնը Անթիլիասի մայրավանքին մէջ, բարձր գնահատեց հայ երաժշտութեան գոհարները մեր ժողովուրդին տանելու անոր առաքելութիւնը: Արամ Ա. կաթողիկոս իր խօսքին մէջ նաեւ ընդհանուր արժեւորումը կատարելով ԳՈՀԱՐ երգչախումբի ելոյթներուն, անդրադարձաւ անոր երաժշտական բարձր որակին, եւ դասականն ու արդիականը, անցեալն ու ներկան ներդաշնակօրէն իրարու ընդելուզող իր գնահատելի ճիգին: Այս առիթով վեհափառ հայրապետը իր յատուկ գնահատանքը յայտնեց Խաչատուրեան ընտանիքին, որ ոչ միայն հիմնադիրը եղած է ԳՈՀԱՐ երգչախումբին, այլ նաեւ կը նպաստէ ԳՈՀԱՐ-ի առաքելութեան առաւել ծաւալման ու ծաղկման: Եւ իբրեւ իր սիրոյն ու գնահատանքին գործնական արտայայտութիւն, վեհափառ հայրապետը Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան «Ս. Մեսրոպ Մաշտոց»-ի շքանշանով պարգեւատրեց Գոհար Խաչատուրեանը` այս պարգեւատրումին ճամբով իր գնահատանքը արտայայտելով Խաչատուրեան ընտանիքին եւ ԳՈՀԱՐ երգչախումբին:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+