Արամ Ա. Կաթողիկոս Աթէնքի Մէջ - Հայերէն
28 Mart 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Արեգ / Օր : Սիմ / Ժամ : Խաւարակ

Հայերէն :

20 Ekim 2015  

Արամ Ա. Կաթողիկոս Աթէնքի Մէջ -

Արամ Ա. Կաթողիկոս Աթէնքի Մէջ Արամ Ա. Կաթողիկոս Աթէնքի Մէջ

Կիրակի, 18 հոկտեմբեր 2015-ի երեկոյեան, Արամ Ա. կաթողիկոս մեկնեցաւ Աթէնք` ընդառաջելով Յունաստանի արտաքին գործոց նախարարին հրաւէրին, մասնակցելու Յունաստանի պետութեան կողմէ կազմակերպուած քրիստոնեայ եւ իսլամ առաջնորդները համախմբող համագումարին:

Համագումարին ընդհանուր խորագիրն է` «Կրօններու ու մշակոյթներու խաղաղ գոյակցութիւնը Միջին Արեւելքին մէջ»: Համագումարին ընթացքին վեհափառ հայրապետը խօսք պիտի առնէ:

Վեհափառ հայրապետը Աթէնքի օդակայան հասաւ ընկերակցութեամբ Անտիոքի Յոյն ուղղափառ եկեղեցւոյ պետ Եուհաննա Ժ. Եազիժի պատրիարքին: Երկու հոգեւոր պետերը դիմաւորուեցան Յունաստանի մէջ Լիբանանի ու Հայաստանի դեսպաններուն, Յունաստանի պետութեան եւ եկեղեցւոյ ներկայացուցիչներուն, Յունաստանի հայոց թեմի առաջնորդ Խորէն արք. Տողրամաճեանի, թեմի հոգեւոր դասուն, Ազգային վարչութեան անդամներուն, Յունաստանի հայ կաթողիկէ առաջնորդին, ինչպէս նաեւ գաղութի զանազան մարմիններու ներկայացուցիչներուն կողմէ:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+