Ֆրանսայի Նախագահը Պարգեւատրած Է Մարք Մուգալեանը - Հայերէն
29 Mart 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Արեգ / Օր : Վարագ / Ժամ : Արփող

Հայերէն :

15 Eylül 2015  

Ֆրանսայի Նախագահը Պարգեւատրած Է Մարք Մուգալեանը -

Ֆրանսայի Նախագահը Պարգեւատրած Է Մարք Մուգալեանը Ֆրանսայի Նախագահը Պարգեւատրած Է Մարք Մուգալեանը

Ֆրանսայի նախագահ Ֆրանսուա Օլանտ պատուոյ շքանշանով պարգեւատրած է Օգոստոս 21-ին Ամսթերտամ-Փարիզ գնացքին մէջ տեղի ունեցած միջադէպի ժամանակ զինուած տղամարդուն դիմադրած հայ դասախօս Մարք Մուգալեանը` ի նշան անոր ցուցաբերած արիութեան` կանխելու ահաբեկչութիւնը, այս մասին կը տեղեկացնէ 100lives.com–ը:

Յիշեցնենք, որ Փարիզի Սորպոնի համալսարանի մէջ աշխատող 51-ամեայ դասախօս Մարք Մուգալեանը Ամսթերտամ-Փարիզ գնացքին մէջ տեղի ունեցած միջադէպի ժամանակ Այուպ Էլ-Խազանիի հետ կռիւի մէջ մտած էր: Ան օգնութեան հասած է դրամատան 28-ամեայ ֆրանսացի աշխատողին, որ փորձած էր դիմադրել Էլ Խազանիին:
Ըստ The Telegraph–ի` հայազգի դասախօսը գործած էր բնազդաբար` ուզելով պաշտպանել իր կնոջը` Իզապելա Ռիսաչերը, որ նոյնպէս եղած էր գնացքին մէջ:

Մուգալեան փորձած էր վերցնել Քալաշնիքով զէնքը Էլ Խազանիի ձեռքէն, որ, սակայն, մէկ այլ զէնքով կրակած էր Մուգալեանի ուղղութեամբ` դիպչելով վերջինիս պարանոցին: Այդ ժամանակ գնացքին մէջ գտնուող ԱՄՆ երեք քաղաքացիներ, որոնցմէ երկուքը զինծառայողներ եղած են, եւ բրիտանացի գործարար Քրիս Նորման օգնութեան հասած են եւ զինաթափած է յարձակուղը:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+