Խաչվերաց - Հայերէն
29 Aralık 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Քաղոց / Օր : Վարագ / Ժամ : Հոթապեալ

Հայերէն :

12 Eylül 2015  

Խաչվերաց -

Խաչվերաց Խաչվերաց

Խաչվերացը Հայ Եկեղեցւոյ հինգ տաղաւարներէն վերջինն է: Ան Խաչին նուիրուած տօներուն մէջ ամենակարևորն է, որովհետև նուիրուած է խաչին գերութիւնէն վերադարձին, անոր բարձրացման և փառաբանութեան պատմական յիշատակին: Հայաստանեայց Եկեղեցին Խաչվերացը կը տօնէ Սեպտեմբերի 11-17 ժամանակահատուածին հանդիպող Կիրակի օրը, իսկ տօնի յաջորդ օրը մեռելոց է: 610 թ. պարսից Խոսրով արքան մեծաքանակ զօրքով կը յարձակի Բիւզանդական կայսրութեան վրայ: Սկզբնական յաջողութիւններէն ոգևորուած՝ պարսկական զօրքերը 614 թ. կը մտնեն Երուսաղէմ: Շատերը կը սպաննեն եւ շատերն ալ գերի կը վերցնեն: Վերջիններուն մէջ էր նաև Երուսաղէմի Զաքարիա հայրապետը: Բայց պարսիկներն այսքանով չեն բաւարարուիր. կը մտնեն Ս. Յարութեան տաճար և գերի կը վերցնեն այնտեղ պահուող Աստուածընկալ Ս. Խաչը, որը Դ դարի սկզբին Կոստանդիանոս կայսեր մօր Հեղինէի ձեռքով գտնուեր և պաշտամունքի առարկայ էր դարձեր բոլոր քրիստոնեաներու համար: 628 թ. Բիւզանդական զօրքերը Հերակլ կայսեր գլխաւորութեամբ խաչափայտը վերադարձնելու համար կը պատերազմին պարսիկներու դէմ: Բիւզանդական զօրքին կ’օժանդակէ նաև հայկական զօրախումբը Մժեժ Գնունիի գլխաւորութեամբ: Տիրոջ օգնութեամբ բիւզանդացիները յաղթանակ կը տանին: Ս. Խաչը հանդիսաւոր թափօրով կը տեղափոխուի հայոց Կարին քաղաքը: Իսկ Կարինէն զայն կը տեղափոխեն Կ. Պոլիս, ապա Երուսաղէմ: Գերեդարձի ճանապարհին Տիրոջ խաչափայտը կը բարձրացուէր և ցնծութեան առիթ կ’ըլլար ժողովուրդին համար: Խաչը քրիստոնեաներու համար Աստուծոյ զօրութիւն է ու պարծանքներու պարծանքը, որուն վրայ իր անմեղ արիւնը թափեց Քրիստոս՝ տալով մեզ յաղթութեան զէնքը՝ ընդդէմ սատանային ու անոր խաբկանքներուն: Յիսուս խաչին վրայ ցոյց տուաւ իր անհուն սէրը մարդկութեան հանդէպ, և խաչը դարձաւ մեզի համար յոյսի, սիրոյ և փրկութեան երաշխիք:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+