18 Ağustos 2015
Թուրքիայի Բարձրագույն զինվորական խորհրդի նիստի (YAS) որոշմամբ երկրի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբի պետ է նշանակվել ցամաքային ուժերի արդեն նախկին հրամանատար բանակի գեներալ Հուլուսի Աքարը:
Աքարը, ով նախագահ Էրդողանի կողմից նշանակման հաստատումից հետո անցնելու է պարտականությունների կատարմանը, 2005 թվականին Ստամբուլի Բողազիչի համալսարանում հայկական թեմայով դոկտորակն թեզ է պաշտպանել:
Ըստ թուրքական «rotahaber.com» կայքի` բարձրաստիճան զիվորականի թեզի վերնագիրը եղել է «Հարբորդի զինվորական առաքելությունը Հայաստան. Ամերիկյան իրականության ուսումնասիրման հանձնաժողովի պատմությունը և դրա ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա»:
Աղբյուրը հաղորդում է, որ թեզը քննության է առել թուրք-ամերիկյան հարաբերությունները հայկական լոբբինգի ազդեցությունից դուրս կառուցելու վերաբերյալ հարցեր: