Թուրքիայի միակ հայկական գյուղում պատարագ է մատուցվել Ս. Աստվածածնի տոնի առթիվ - Հայերէն
22 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Կորդուիք / Ժամ : Աղջամուղջ

Հայերէն :

18 Ağustos 2015  

Թուրքիայի միակ հայկական գյուղում պատարագ է մատուցվել Ս. Աստվածածնի տոնի առթիվ -

Թուրքիայի միակ հայկական գյուղում պատարագ է մատուցվել Ս. Աստվածածնի տոնի առթիվ Թուրքիայի միակ հայկական գյուղում պատարագ է մատուցվել Ս. Աստվածածնի տոնի առթիվ

Թուրքիայի միակ հայկական գյուղում՝ Հաթայ նահանգի Սամանդաղ շրջանում գտնվող Վաքըֆլըյում, Սբ. Աստվածածնի վերափոխման տոնի առթիվ պատարագ է մատուցվել:
Պատարագը մատուցել է Պոլսո հայ պատրիարքի փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը՝ Ավետիս Թաբաշյանի օգնականությամբ: Պատարագին մասնակցել են Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության » (ԺՀԿ CHP) պատգամավոր հայազգի Սելինա Դողանը և քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ - HDP) հայազգի պատգամավոր Գարո Փայլանը:

Պատրիարքի փոխանորդն օրհնել է եկեղեցում բոլոր ներկա գտնվողներին: Պատարագից հետո եեկեղեցու բակում պատրաստվել է այցելուներին է բաժանվել ավանդական հայկական հարիսա:
Լրագրողների հետ զրույցում Սելինա Դողանը նշել է, որ շնորհավորում է ողջ աշխարհի հայերին Աստվածածնի վերափոխման տոնի առթիվ և օրհնված բերքի առատություն մաղթում:

«Խորհրդարանում իմ առաջին քայլը կլինի ապահովել ատելության վրա հիմնված հանցանքների հետ կապված օրինագծի՝ հնարավորինս արագ կյանքի կոչումն ու կիրառումը: Մենք բոլորս հասարակական համերաշխության, եղբայրության և դրական երկխոսության կարիք ունենք: Իսկ դրա համար համապատասխան օրինական հիմք է պետք»,- ասել է Սելինա Դողանը՝ հավելելով, որ օրեսդիր մարմնի աշխատանքները սկսելուն պես ինքը կսկսի աշխատել այդ ուղղությամբ:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+