Ստամբուլի Սուրբ Անտոնիա Պադուանացու Եկեղեցին - Հայերէն
25 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Ցրօն / Ժամ : Հրակաթն

Հայերէն :

25 Şubat 2015  

Ստամբուլի Սուրբ Անտոնիա Պադուանացու Եկեղեցին -

Ստամբուլի Սուրբ Անտոնիա Պադուանացու Եկեղեցին Ստամբուլի Սուրբ Անտոնիա Պադուանացու Եկեղեցին

Սուրբ Անտոնիա Պադուանացի կամ Սուրբ Անտոնիայի եկեղեցին Ստամբուլի ամենամեծ կաթոլիկ տաճարն է: Տաճարի գտնվում է Ստամբուլի եվրոպական մասի Բայօղլու թաղամասում, ուղիղ Իստիկլյար փողոցի կենտրոնում: Ծառայություններն այստեղ իրականացվում են ոչ միայն թուրքերեն ու անգլերեն լեզուներով, այլև լեհերեն ու իտալերեն:

Առաջին ֆրանցիսկացիները այստեղ հայտնվել են 1221-ին: Արդեն 1230-ականներին, Ղալաթիո ամրոցի տարածքում, հոգևորականների ջանքերի շնորհիվ կառուցվեց Սուրբ Ֆրանցիսկ եկեղեցին, որն այն ժամանակ ավելի հայտնի էր որպես Սուրբ Սոֆիայի եկեղեցի: Նախնական տեսքով եկեղեցին կանգուն է մնացել մինչև 17-րդ դարը: 1639 և 1660 թթ., երկու սարսափելի հրդեհներից հետո, այն ստիպված էին գրեթե նորից կառուցել: 1696թ. հրդեհից հետո եկեղեցին հրաշքով փրկվում է, սակայն Մուստաֆա 2-րդ սուլթանի որոշմամբ, այն վերափոխվում է մզկիթի: Հոգևորականները, զրկվելով իրենց միակ բնակատեղից, տեղափոխվում են Փերա թաղամաս ու 1724թ. սկսում նոր եկեղեցու կառուցումը: Սակայն, 1904-ին, այն խոչընդոտում է տրամվայների գծերի կառուցմանը:


Վերջապես, 1905թ. պայմանագիր է կնքվում Ստամբուլում նոր եկեղեցու կառուցման համար: Առաջին քարը դրվել է 1906-ին, սակայն ֆինանսական հնարավորությունների սղության պատճառով հետաձգվել է երեք տարով: 1910թ. սյն սկսվեց կառուցվել ու ավարտվեց շատ կարճ ժամանակահատվածում: Արդեն 1912թ. տեղի ունեցավ եկեղեցու հանդիսավոր բացումը: Եկեղեցին նախագծված է նեոկլասիցիզմի ոճով: Ճարտարապետներն են` Էդուարդո Դե Ներին և Ջուլիո Մոնջերեն:

Religions






Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+