Պատրիարքի Կենդանության Օրոք Չի Կարելի Նոր Պատրիարք Ընտրել. Հայ Քաղաքացու Նամակը՝ Թուրքիայի Փոխվարչապետին - Հայերէն
23 Aralık 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Քաղոց / Օր : Ծմակ / Ժամ : Մթացեալ

Հայերէն :

25 Şubat 2015  

Պատրիարքի Կենդանության Օրոք Չի Կարելի Նոր Պատրիարք Ընտրել. Հայ Քաղաքացու Նամակը՝ Թուրքիայի Փոխվարչապետին -

Պատրիարքի Կենդանության Օրոք Չի Կարելի Նոր Պատրիարք Ընտրել. Հայ Քաղաքացու Նամակը՝ Թուրքիայի Փոխվարչապետին Պատրիարքի Կենդանության Օրոք Չի Կարելի Նոր Պատրիարք Ընտրել. Հայ Քաղաքացու Նամակը՝ Թուրքիայի Փոխվարչապետին

Թուրքիայի հայ քաղաքացի Մուրաթ Բեբիրօղլուն բաց նամակ է ուղարկել փոխվարչապետ Բյուլենթ Արընչին՝ դեմ արտահայտվելով Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Երկրորդ Մութաֆյանի կենդանության օրոք նոր պատրիարք ընտրելու նախաձեռնությանը։ Այս մասին գրում է «Հայթերթը»։


Թուրքիայի փոքրամասնությունների հարցերով պատասխանատու Արընչին ուղղված նամակում, մասնավորապես, ասվում է. «Համաձայն մամուլում տարածված տեղեկությունների՝ Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հիվանդության պատճառով քննարկվում է նոր պատրիարք ընտրելու հարցը։ Սակայն մի կարևոր հանգամանք կա, որն անհրաժեշտ է հաշվի առնել։Ըստ Հայ առաքելական եկեղեցու կանոնների և ավանդույթների՝ պատրիարքին իր կենդանության օրոք չեն փոխում, եթե նա չի հրաժարվում այդ պաշտոնից։ Պատմության ողջ ընթացքում ոչ մի հայ պատրիարքից կամ կաթողիկոսից այդ պաշտոնը չեն վերցրել։ Ուստի, ստեղծված պայմաններում ընդունելի է միմիայն աթոռակից պատրիարքի ընտրությունը, որն իրենից ենթադրում է երկու պատրիարքների միաժամանակյա պաշտոնավարումը մինչև մեկի վախճանը, իսկ դրանից հետո մյուսն ինքնաբերաբար դառնում է պատրիարք»։


Հիշեցնենք, որ Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Երկրորդ Մութաֆյանը 2008 թվականից ի վեր անբուժելի ծանր հիվանդ է, ինչի պատճառով հիվանդանոցում բժիշկների մշտական խնամքի տակ է: Նրա փոխարեն պատրիարքի պարտականությունները կատարում է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Ըստ թուրքական օրենքների՝ երկրի իշխանությունները վերահսկում են երկրի կրոնական փոքրամասնությունների ղեկավարների ընտրությունները: Ընտրությունների հետ կապված զարգացումները Ստամբուլի հայ համայնքի շրջանում տարաձայնությունների պատճառ են դարձել:

Ստամբուլի հայ համայնքի շատ ներկայացուցիչներ քննադատում են Պոլսո հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, որը հայտնի է թուրքական իշխանական շրջանակների հետ լավ հարաբերություններով: Հայ համայնքում պահանջում են, որպեսզի հարգվեն պատրիարքարանի օրենքները, ըստ որոնց` պատրիարքը կառավարում է ցմահ, ուստի չեն ցանկանում Մեսրոպ Երկրորդի կենդանության օրոք նոր պատրիարք ընտրել:

1 in





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+