24 Nisan 2013
«Ողջ հայ ազգը բնաջնջվեց` տուն առ տուն: Ամեն մի նորածին փողոց շպրտվեց: Տղամարդկանց մի մասին բանտարկեցին, որտեղ նրանց սպանեցին, իսկ մնացած մասին, կանանց եւ երեխաների հետ քաղաքից դուրս արեցին: Երբ մի փոքր հեռվացան, տղամարդկանց առանձնացրեցին եւ տեղափոխեցին լեռնոտ մի վայր, որտեղ զինվորները կամ, այսպես կոչված, քրդական ցեղերը կանչվել էին` սպանությունը իրագործելու համար»:
Լորդ Ջեյմս Բրայս (1838-1922)
Բրիտանացի պատմաբան, իրավաբան հրապարակախոս
«1915 թվականին Թուրքիայի կառավարությունը սկսեց հայերի հայտնի դաժան սպանդը եւ արտաքսումը: Որեւէ կասկած չկա, ով այն նախապես պլանավորված է եղել եւ արվել է քաղաքական նկատառումներով»:
Սիր Ուինսթոն Չերչիլ (1874-1965)
Բրիտանացի քաղաքական գործիչ եւ վրչապետ (1940-1945, 1951-1955)
«Ցեղասպանությունները այն քաղաքականության արդյունքն են, որը, ինչպես պարզվում է, իրականացվել է մի խումբ անբարեխիղճ արկածախնդիրների կողմից, որոնք այժմ տիրել են թուրքական կայսրության կառավարությանը: Նրանք սպասում էին հարմար պահի եւ հարմար պահը դարձավ ապրիլ ամիսը»:
Բրիտանացի վիկոնտ Ջեյմս Բրայս
Ելույթ` 06 հոկտեմբերի 1915թ.
Լորդերի պալատ
«Կարծում եմ` չափազանցում չի լինի, եթե ասենք, որ դա մարդկության պատմության ընթացքում տեղի ունեցած ամենասարսափելի հանցագործությունն էր: Սա նախապես պլանավորված հանցագործություն էր: Դրա շուրջ երկար են մտածել, եւ դա հստակ քաղաքականություն է` հայ ազգի գոյությունը բնաջնջել Թուրքիայի տարածքից: Դա համակարգված էր: Հրամանները վերեւից էին…»
Լորդ Ռոբերտ Սեսիլ
ԱՄՆ Պետքարտուղարի արտաքին գործերի քարտուղար
«Մենք շուտով իմացանք, որ նահանգապետերին հրամայել են իրենց իրավասության տակ ապրող ողջ հայ ազգին արտաքսել` անկախ տարիքից եւ սեռից»:
Հենրի Մորգենթաու (1856-1946)
Ամերիկացի իրավաբան եւ դիվանագետ, ում նշանակել էին Կոստանդնուպոլսում ԱՄՆ դեսպան (1914-1916)
«Հայոց ջարդը ամենամեծ հանցանքն էր, իսկ Թուրքիայի դեմ գործելուց հրաժարվելը նշանակում է աչք փակել այդ արարքի վրա; Ապագայի անվտանգության մասին խոսելը նոնսենս է, եթե շարունակում ենք արհամարհել թուրքական սարսափը»:
Թեոդոր Ռուզվելը
11 մայիսի 1918թ.
«Ցեղասպանության ողջ ընթացքը տեղի ունեցավ աշխարհի աչքի առաջ»:
Հովհաննես Պողոս երկրորդ
«Թուրքերը շարունակեցին իրենց նախորդ քաղաքականությունը: Նրանք չէին դադարի իրականացնել մեծագույն եւ ամենասարսափելի ջարդերը, որոնք անգամ Թեմերլեյնը չէր հանդգնի անել»:
Վալերի Բրյուսով
«Հայաստանը մահվան շեմին է, բայց այն կփրկվի: Արյունը, որ այն թափել է` չափազանց թանկ է, եւ այն կծնի նոր հերոս սերունդ: Այն ազգը, որ չի ցանկանում մահանալ, երբեք չի մահանա»:
Անատոլ Ֆրանս (1844-1924)
Ֆրանսիացի վիպասան, Նոբելյան մրցանակակիր
Թարգմանությունը՝ Էդիթ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ
http://www.yerkir.am/am/news/49272.htm