Թուրքիան իջեցրել է Երևանից Հալեպ ուղևորվող ինքնաթիռը, բայց ոչ հարկադրաբար - Gündem
22 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Կորդուիք / Ժամ : Առագոտ

Gündem :

15 Ekim 2012  

Թուրքիան իջեցրել է Երևանից Հալեպ ուղևորվող ինքնաթիռը, բայց ոչ հարկադրաբար -

Թուրքիան իջեցրել է Երևանից Հալեպ ուղևորվող ինքնաթիռը, բայց ոչ հարկադրաբար Թուրքիան իջեցրել է Երևանից Հալեպ ուղևորվող ինքնաթիռը, բայց ոչ հարկադրաբար

Էրզրումի օդանավակայանում վայրէջք է կատարել Երևանից Հալեպ թռչող հայկական ինքնաթիռը։ Այժմ թուրքական կողմը զննում է հայկական ինքնաթիռի ուղեբեռը։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Այս լուրը հայտնվել է նաև միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Մասնավորապես այս մասին են հայտնում BBC-ն, Reuters-ը, Washington Post-ը, Russia Today-ը և այլ լրատվամիջոցներ։ Դրանց մեծ մասը նշում են, որ վայրէջքը հարկադրական բնույթ է կրում։ Իրականում, սակայն, այն եղել է նախապես պլանավորված։

ԱԺ դաշնակցական պատգամավոր, «Օգնիր եղբորդ» նախաձեռնության համակարգող Վահան Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց, որ զննվում է «Օգնիր եղբորդ» նախաձեռնության շրջանակներում Հալեպ ուղարկված օգնությունը, սակայն նշեց, որ որևէ մեկը հայկական ինքնաթիռին հարկադիր վայրէջքի չի ստիպել։ «Սկզբում համաձայնությունն էր ձեռք բերվել, որ ինքնաթիռը զննվի Այնթափի օդանավակայանում, ավելի ուշ որոշվեց Էրզրումի օդանավակայանում վայրէջք կատարել։ Արտառոց ոչինչ չկա»,- ասաց Վահան Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Թուրքիայում հարկադիր վայրէջք էր կատարել Մոսկվա-Դամասկոս չվերթն իրականացնող սիրիական ինքնաթիռը, որում, թուրքական կողմի պնդմամբ՝ «ոչ քաղաքացիական» ուղեբեռ էր եղել։


13.45

Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայությունն իր հերթին տարածել է հետևյալ պարզաբանումը. «Թուրքիայի արտգործնախարարությունը տեղեկացրել է, որ Երևան-Հալեպ թռիչքն իրականացնող ինքնաթիռն ունեցել է երկրի տարածքով թռչելու թույլտվություն։ Հայկական կողմն էլ տեղյակ է եղել, ինքնաթիռի վայրէջքի և ուղեբեռի զննության մասին։

Թուրքական օդային տարածք մուտք գործելուց հետո հայկական ինքնաթիռը, նախնական պայմանավորվածության համաձայն, վայրէջք է կատարել Էրզրումի օդանավակայանում։ Եթե ուղեբեռի զննության ընթացքում որևէ կասկածելի ուղեբեռ չհայտնաբերվի, այն կշարունակի թռիչքը դեպի Հալեպ»։





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+