Սերժ Թանկյանը ընտրությունների եւ Միթ Ռոմնիի մասին - Հայերէն
22 Aralık 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Քաղոց / Օր : Կորդուիք / Ժամ : Շառաւիղեալ

Հայերէն :

26 Eylül 2012  

Սերժ Թանկյանը ընտրությունների եւ Միթ Ռոմնիի մասին -

Սերժ Թանկյանը ընտրությունների եւ Միթ Ռոմնիի մասին Սերժ Թանկյանը ընտրությունների եւ Միթ Ռոմնիի մասին

Հայազգի հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը կարծիք է հայտնել ԱՄՆ-ի նախագահի սպասվող ընտրությունների վերաբերյալ: «American Rock Scene»-ի հետ հարցազրույցում նա անդրադարձել է ԱՄՆ-ի երկկուսակցական համակարգին:

«Եթե մենք մեծ ընտրություն ենք ուզում, ապա պետք է ինքներս այն ստեղծենք: Մենք շատ կուսակցությունների կարիք ունենք: Նույնիսկ ԽՍՀՄ-ի Կոմունիստական կուսակցությունը 2 ճյուղ ուներ` լիբերալ եւ պահպանողական: Երկու կուսակցությունն այնքան էլ ժողովրդավարական չէ: Բայց ամենից վատ բանը փողն է քաղաքականության մեջ», - կարծում է Թանկյանը:

Ըստ նրա` ներկայումս ԱՄՆ-ի քաղաքականության մեջ ավելի շատ փողեր կան, քան երբեւէ: Գլխավորը ոչ թե թեկնածուի ընտրությունն է, այլ թե ինչ է կանգնած նրա թիկունքում` փողեր, ընտրական համակարգ:

Սերժ Թանկյանը նաեւ պատմել է հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիի նկատմամբ իր վերաբերմունքի մասին: «Ինձ ավելի շատ հետաքրքրում է քաղաքական ուղղվածությունը, քան նախագահի թեկնածուի հոգեւոր հայացքները (Միթ Ռոմնին մորմոն է` խմբ.): Բանն այն է, որ Միթ Ռոմնին իր քաղաքականությամբ մեկ առաջ է գնում, մեկ` հետ: Նա ուղղակիորեն հայտարարեց, որ իրեն չի հուզում 47% ամերիկացիների կարծիքը: Դա վիրավորական է: Նա իրեն նեղություն չտվեց անգամ դա հերքել», - նշել է երաժիշտը





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+