26 Eylül 2012
Սիրիացի փախստականների ճամբարները այցելելու համար Թուրքիա ժամանած հոլիվուդյան աստղ, ՄԱԿ-ի փախստականների գծով գլխավոր կոմիսարի պատվիրակ Անջելինա Ջոլին Անկարայի հյուրանոցներից մեկում գաղտնի հանդիպել է թուրք հայտնի բժիշկ, պրոֆեսոր Յաման Թոքաթի հետ:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Անջելինա Ջոլին թուրքական իշխանությունների միջնորդությամբ Անկարայի հյուրանոցներից մեկում հանդիպել է թուրք պրոֆեսորի հետ՝ հայտնելով, որ ինքը հիվանդ է հեպատիտ C-ով: Ջոլին թուրք պրոֆեսորին ցույց է տվել հիվանդության մասին հետազոտությունների արդյունքները՝ շեշտելով, որ բժիշկներն իրեն հայտնել են, որ եթե լյարդի փոխպատվաստում չանի, կմահանա:
Թուրք պրոֆեսորը եւս պնդել է, որ լյարդի փոխպատվաստումն անհրաժեշտ է: