17 Şubat 2012
Թուրքիայի Տրապիզոն քաղաքի 30-ամյա կահույքագործ Մուստաֆա Քայան «արտադրել» է անսովոր մեքենա, որն ամբողջությամբ փայտից է: 4 հոգու համար նախատեսված երեքուկես մետր երկարություն ունեցող մեքենան հաջողությամբ անցել է փորձակումը և այժմ պատրաստվում է տեղափոխվել Անկարա, որտեղ հաջորդ շաբաթ կայանալիք ցուցահանդեսում է ներկայացվելու:
1.3 լիտր աշխատանքային ծավալով շարժիչ ունեցող մեքենան փորձարկման ժամանակ զարգացրել է 100կմ/ ժ արագություն` զարմացնելով ներկաներին, հայտնում է «Սաբահ»-ը