05 Aralık 2011
iPhone 4S-ի Siri ձայնային կառավարման համակարգը կարելի է կիրառել նաև այնպիսի ոլորտներում, որ նույնիսկ Apple-ի մտքով չի անցել: Շնորհիվ Siri-ի համար նախատեսված պրոքսի-սերվերի ծրագրավորողներն այժմ կարող են նոր փլագիններ ստեղծել ու նոր հնարավորություններով օժտել iPhone-ը:
Այսպես, ինժեներ Բրենդոն Ֆիկեն ներկայացրել է ավտոմեքենայի հեռահար կառավարման ֆունկցիա, որը հիմնված է PHP-սքրիփթի վրա: Այն հրահանգներ է ուղարկում պրոքսի-սերվերին, որը սինխրոնիզացվում է ավտոմեքենայի Viper SmartStart բջջայի կապի մոդուլի հետ:
Այսպիսով, Siri-ի միջոցով կարելի է միացնել ու անջատել ավտոմեքենայի շարժիչը, ձայնային ազդանշանը, ինչպես նաև բացել-փակել բեռնախցիկը: Ընդ որում՝ գործողությունների կատարման մասին ինֆորմացիան արտաբերվում է սմարթֆոնի էկրանին:
http://tert.am/am/news/2011/12/05/iphone4s/