Նպաստել են սպանությանը. 30 պաշտոնյաներ կանցնեն Հրանտ Դինքի գործով - Հայերէն
23 Aralık 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Քաղոց / Օր : Ծմակ / Ժամ : Երկրատես

Հայերէն :

20 Kasım 2011  

Նպաստել են սպանությանը. 30 պաշտոնյաներ կանցնեն Հրանտ Դինքի գործով -

Նպաստել են սպանությանը. 30 պաշտոնյաներ կանցնեն Հրանտ Դինքի գործով Նպաստել են սպանությանը. 30 պաշտոնյաներ կանցնեն Հրանտ Դինքի գործով

Թուրքահայ լրագրող, «Ագոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի` 2007 թվականի սպանությունը կանխելու հարցում թերանալու մեջ մեղադրվող պաշտոնատար անձանց գործը վերաքննող դատախազը վճռել է 30 բարձրաստիճան պաշտոնյաների մեղադրանք առաջադրել, սակայն այս անգամ ոչ թե «անփութության», այլ «սպանությանը նպաստելու» հոդվածով:

«Անադոլու» գործակալությունը նշում է, որ վերջերս դատախազ Մուամար Ակաշը 30 կասկածյալների դեմ ոչ քրեական հետաքննություն սկսելու հրաման էր արձակել: Մինչ այդ Ստամբուլի նահանգապետի գրասենյակը հրաժարվել էր կասկածյալների դեմ հետաքննություն սկսելու թույլտվությհուն տրամադրել, իսկ Ստամբուլի դատախազի գրասենյակը բողոքարկել էր որոշումը Ստամբուլի շրջանային վարչական դատարանում: Դատարանը, սակայն, վճռել էր, որ 30 պաշտոնյաները չեն կարող մեղադրվել մասնագիտական անփութության մեջ փաստերի բացակայության պատճառով: Այժմ դատախազը վճռել է կասկածյալների նկատմամբ մեղադրանք առաջադրել ոչ թե մասնագիտական անփութության, այլ սպանությանը նպաստելու հոդվածով:

Նախնական հետաքննության շրջանակներում քննվելու են նաև Ստամբուլի նախկին նահանգապետ Մուամար Գյուլերը և Ստամբուլի նախկին ոստիկանապետ Չելալետին Շերահը: Այս որոշումը կայացվել է նաև շնորհիվ Դինքի ընտանիքի փաստաբանների պարբերական պահանջների, որոնք պնդում են, որ մի շարք պաշտոնատար անձինք թերացել են իրենց պարտականությունների կատարման մեջ`այդպիսով չկարողանալով կամ չցանկանալով կանխել Դինքի սպանությունը:

http://www.epress.am/2011/11/18/





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+