Դավութօղլուն և Ժյուպեն քննարկել են Հայոց ցեղասպանության թեման - Հայերէն
22 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Կորդուիք / Ժամ : Հոթապեալ

Հայերէն :

18 Kasım 2011  

Դավութօղլուն և Ժյուպեն քննարկել են Հայոց ցեղասպանության թեման -

Դավութօղլուն և Ժյուպեն քննարկել են Հայոց ցեղասպանության թեման Դավութօղլուն և Ժյուպեն քննարկել են Հայոց ցեղասպանության թեման

Այցով Թուրքիայիում գտնվող Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն հանդիպել է իր թուրք գործընկերոջ՝ Ահմեթ Դավութօղլուի հետ։

Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, Ժյուպե–Դավութօղլու հանդիպման հիմնական թեման եղել է Սիրիայի իրադարձությունները։

Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ ասուլիսին Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ Սիրիայում բարեփոխումներ իրականացնելու համար արդեն ուշ է։

«Մենք կարծում ենք, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ–Ասադի ռեժմը երկրում բարեփոխումներ իրականացնելու նպատակ չունի։ Բացի այդ, բարեփոխումներ իրականացնելու համար արդեն բավական ուշ է»,– ասել է Ժյուպեն՝ միևնույն ժամանակ նշելով, որ միջամտություն Սիրիա հնարավոր է միայն ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի որոշման հիման վրա։

Հանդիպմանը Ֆրանսիայի և Թուքրիայի արտգործնախարարները քննարկել են նաև երկկողմ հարաբերությունները, Թուքրիայի՝ ԵՄ անդամակցության գործընթացը, Հայոց ցեղասպանության թեման։

http://tert.am/am/news/2011/11/18/davutoglu-juppe/





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+