Այլեւայլ : ​Փողոցի Մը Պատմութիւնը. Աբովեան
27 Aralık 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Քաղոց / Օր : Վահագն / Ժամ : Հոթապեալ

Այլեւայլ : ​Փողոցի Մը Պատմութիւնը. Աբովեան

Այլեւայլ

Այլեւայլ Tüm yazılarını göster..

20 Ocak 2022  

​Փողոցի Մը Պատմութիւնը. Աբովեան

Բոլորիս ծանօթ եւ սիրելի Աբովեան փողոցը Երեւանի առաջին փողոցը եղած է: Անիկա կառուցուած է 19-րդ դարու կիսուն եւ օրին կոչուած է Աստաֆեան` Երեւանի նահանգապետ Աստաֆեւի պատուին: Փողոցը կառուցուած էր Belle époque (գեղեցիկ դարաշրջան) ոճի առանձնատուներով:

1889 թուականին փողոցը վերանուանուեցաւ Ալեքսանդրովսկայա` Ալեքսանդր Երրորդի պատուին: Իսկ 1883-ին փողոցը կոչուեցաւ Խաչատուր Աբովեանի անունով եւ մինչեւ օրս այդ անունը կը կրէ:

Պոլշեւիկեան յեղափոխութենէն առաջ Աբովեան փողոցին վրայ կառուցուած էին երկու մեծ եկեղեցիներ` Պօղոս-Պետրոսը եւ Կաթողիկէն: Խորհրդային տարիներուն երկու եկեղեցիները գետնին հաւասարուեցան: Կաթողիկէ եկեղեցիէն մինչեւ օրս մնացած է փոքրիկ մատուռ մը, իսկ Պօղոս-Պետրոս եկեղեցիին տեղը կառուցուեցաւ «Մոսկուա» շարժապատկերի սրահի շէնքը:

Երեւանցիներուն շատ սիրելի այս փողոցին վրայ կան` պատմական շէնքեր, թատերասրահ, համերգասրահ, պանդոկներ, ճաշարաններ, գրախանութներ եւ յուշանուէրի խանութներ:

«Մեզ սփոփում է նրա մայթերի կենդանութիւնը, աշխուժը խռով:
Ասես երակն է աշխարհի հայոց, որ բաբախում է յաւերժ կենդանի:
Մի պայծառ ճամբայ, մի զուարթ փողոց
Շուրթին` անունը մեր Աբովեանի…»:

+