Ծիսական գիտելիքներ : Սուրբ Սարգիս. Արագահաս Բարեխօսը Երիտասարդների
26 Aralık 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Քաղոց / Օր : Նպատ / Ժամ : Թաղանթեալ

Ծիսական գիտելիքներ : Սուրբ Սարգիս. Արագահաս Բարեխօսը Երիտասարդների

Ծիսական գիտելիքներ

Ծիսական գիտելիքներ Tüm yazılarını göster..

30 Ocak 2021  

Սուրբ Սարգիս. Արագահաս Բարեխօսը Երիտասարդների



Այս տարի՝ շաբաթ, 30 Յունուարի, Հայոց Եկեղեցին տօնում է Սուրբ Սարգիս զօրավարի, նրա որդի Մարտիրոսի եւ տասնչորս զինուորների յիշատակութեան տօնը:

Ունկնդրէ լուրը«Եւ ձեր համ­բե­րու­թեամբ պի­տի շա­հէք ձեր հո­գի­նե­րը» (Ղուկ. 21,19):

Ուրբաթ, 29 Յունուարի, 2021 թուական, Ե․ օր Պահոց, Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցուեց Փանիկի Սուրբ Աստուածածին Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ մէջ՝ ձեռամբ Գերյ. Հայր Գառնիկ Ծ. Վրդ. Յովսէփեանի:

Այս տարի՝ շաբաթ, 30 Յունուարի, Հայոց Եկեղեցին տօնում է Սուրբ Սարգիս զօրավարի, նրա որդի Մարտիրոսի եւ տասնչորս զինուորների յիշատակութեան տօնը:

Փանիկ համայնքում՝ խրախուսելով պահպանել ժողովրդական աւանդութիւնը եւ ընդառաջելով մեր երիտասարդաց խմբի խնդրանքին, տօնի նախօրեակին՝ Սուրբ պատարագի աւարտին, տեղի ունեցաւ աղի բլիթի օրհնութեան կարգ։

Ի՞նչ է աղի բլիթ պատրաստելու եւ երիտասարդներին բաշխելու ժողովրդական սովորութիւնը․

Սուրբ Սարգիսի տօնին սպասում են յատկապէս չամուսնացած երիտասարդները՝ աղջիկները եւ տղաները: Նախատօնակին պատրաստում են աղի բլիթներն եւ ուտում։ Եւ, ըստ աւանդոյթի, պէտք է երազում տեսնեն ապագայ ամուսնուն/կնոջը, ով իրենց ջուր է բերում։ Սուրբ Սարգիսը սիրոյ երազանքներն իրականացնող Սուրբն է։

Դարձեալ ըստ աւանդութեան՝ աղի բլիթները պատրաստում են ամուսնացած ամենաերջանիկ կանայք, ովքեր մեծ սէր են ապրել եւ ունեն երախաներ: Աղի բլիթի բաղադրիչներն են․այլուր, աղ եւ ջուր։

Ի գիտութիւն մեր երիտասարդների՝ աղի բլիթ պատրաստելու սովորութիւնը ոչ մի ուղղակի կապ չ’ունի Սուրբ Սարգիսի հոգեւոր տօնի հետ, այլ, պարզապէս աւանդական-ժողովրդական բանահիւսութիւն է՝ տարածուած հայ ժողովուրդի մէջ, որ փոխանցւում է սերնդէ սերունդ:

Այս տօնի յիշարժան սովորութիւններից է նաեւ տան պատշգամբին ալիւրով կամ փոխինձով մատուցարան դնելը և սպասելը Սուրբ Սարգիս զօրավարի ձիու պայտի հետքի յայտնուելուն։ Ըստ աւանդոյթի՝ Սուրբ Սարգիսը պէտք է հրեշտակների ուղեկցութեամբ անցնի և մատուցարանի մէջ լցրած ալիւրի կամ փոխինձի վրայ ձիու պայտի հետքը թողնի, ինչը խորհրդանշում է երազանքի իրականացումը։

Սուրբ գրային ընթերցումներից յետոյ, Հայր Գառնիկը իր քարոզի մէջ ընդգծեց Սուրբ Սարգիսի տօնի կարեւորութիւնը հայ երիտասարդի կեանքում եւ յորդորեց նրա կերպարն ունենալ որպէս տիպար հաւատքի վկայութեան:

Հայր Սուրբը յիշատակեց Գերագոյն Վարդապետի խօսքերը․«Եւ ձեզ վրայ պիտի ձեռք դնեն եւ պի­տի հալածեն, ժո­ղո­վա­րան­նե­րի ու բան­տե­րի պի­տի ձեզ մատ­նեն եւ կուսակալ­նե­րի ու թագա­ւոր­նե­րի առաջ պի­տի տա­նեն ձեզ իմ անուան հա­մար: Եւ ձեզ հա­մար այդ պի­տի առիթ լի­նի վկա­յու­թեան»: (Ղուկ. 21,12-13)

Սուրբ պատարագի աւարտին՝ գերյարգելի վարդապետի ձեռամբ կատարուեց երիտասարդների օրհնութեան կարգ, ապա՝ միասնաբար աղօթքով դիմեցին արագահաս Սուրբի բարեխօսութեանը:

Սուրբ Սարգիսի տօնը նշուեց նաեւ Շիրակի մարզի Ազատան, Արեւիկ, Լանջիկ եւ Ձիթհանքով Հայ Կաթողիկէ համայնքներում:

Ստորեւ ձեզ ենք ներկայացնում շարական նուիրուած Ս․ Սարգիս Զօրավարին.

« ...Գեղեցիկ եւ բարի անուն, քաղցր եւ անուշ պտուղ հաւատացեալի շուրթերին,

Գիշեր թէ ցերեկ յոյս տուող, ամենուրեք յիշուած եւ փառաւորուած,

Արագահաս Սուրբ Սարգիս` գերիներին ազատող,

Բարեխօսիր Քրիստոսին մեր անձանց համար:

Անմահ Աստուծոյ յոյսի սաղաւարտը դրուեց գլուխը մեր իշխանի,

Քրիստոսասէր զօրքի եւ զօրապետների աջ ձեռքի սուր եւ վահան հաւատի,

Մշտահաս Սուրբ Սարգիս` ամուր պաշտպան ընտիր հեծեալների,

Բարեխօսիր Քրիստոսին մեր անձանց համար:

Խաչաչարչար Սուրբ առաջնորդ, հրաշագործ անուն՝ խաչով եւ եկեղեցով,

Աւելի պայծառացար Գագա լեռան գագաթին՝ Սուրբ Մեսրոպից օրհնուելով,

Արագահաս Սուրբ Սարգիս` կուռքերը կործանող,

Բարեխօսիր Քրիստոսին մեր անձանց համար»: (հատուած)

Սուրբ Ներսես Շնորհալի




Anket Tüm Anketler

Günün Sözü


Աղօթքն է վօրավիգ իր տկարութեան ատեն, սփոփանք իր վիշտերու մէջ աղօթքով կը մխիթարուի, կը զօրանայ, կը բարձրանայ։

+