Այս առտու կորսնցուինք տօքթ. Իգնա սարըասլանը - Հայերէն
15 Şubat 2026 - Հակական տոմար - Տարի : 4518 / Ամիս : Մեհեկան / Օր : Արամազդ / Ժամ : Խաւարակ

Հայերէն :

14 Şubat 2026  

Այս առտու կորսնցուինք տօքթ. Իգնա սարըասլանը -

Այս առտու կորսնցուինք տօքթ. Իգնա սարըասլանը Այս առտու կորսնցուինք տօքթ. Իգնա սարըասլանը

Սուգ է Մարմարա-ի ընտանիքի համար։ Այս առտու, երբ թերթրս արդէն ղրկած էինք տպագրութեան, լսեցինք գոյժը։ Կորսնցուցած էինք թերթիս աշխատակից Տօքթ. Իգնա Սարըասլանը, պոլսահայ նորարար բանաստեղծութեան վերջին ներկայացուցիչներէն մէկը որ այնքա՜ն գեղեցիկ հայերէնով կը ստեղծագործէր եւ անմոռանալի կտորներ կը շահեցնէր մեր գրականութեան։

Գիտէինք որ Քովիտ-19ի համավարակէն ետք դժուար օրեր կ'ապրէր, իսկ վերջին ամիսներուն կը մնար բժիշկներու հսկողութեան տակ։ Գիտէինք, բայց կը հաւատայինք որ մեր սիրելի բժիշկը պիտի կարենար յաղթահարել տագնապալի օրերը եւ պիտի վերադառնար կեանքին, բայց աւա՜ղ... այս առտու մահուան բօթը լսեցինք իր սիրելի կնոջմէն։

Վշտահար ենք։ Կը բաժնենք Տօքթ. Մարի Սարըասլանի եւ դստեր՝ Լորայի ցաւը։ Մանրամասնութիւնները Երկուշաբթիի մեր թիւով






Bu haber normarmara kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (normarmara) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(normarmara). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+