​Հայաստանի Ակադեմական Երգչախումբը Կը Ստանայ Յովհաննէս Չէքիճեանի Անունը - Հայերէն
28 Aralık 2025 - Հակական տոմար - Տարի : 4518 / Ամիս : Քաղոց / Օր : Սիմ / Ժամ : Հուրփեայլեալ

Հայերէն :

27 Aralık 2025  

​Հայաստանի Ակադեմական Երգչախումբը Կը Ստանայ Յովհաննէս Չէքիճեանի Անունը -

​Հայաստանի Ակադեմական Երգչախումբը Կը Ստանայ Յովհաննէս Չէքիճեանի Անունը ​Հայաստանի Ակադեմական Երգչախումբը Կը Ստանայ Յովհաննէս Չէքիճեանի Անունը

Հայաստանի կառավարութեան որոշումով Հայաստանի ազգային ակադեմական երգչախումբին պիտի շնորհուի Յովհաննէս Չէքիճեանի անունը։ Չէքիճեան, որ տասնամեակներէ ի վեր կը ղեկավարէ այս երգչախումբը եւ որու շնորհիւ երգչախումբը մեծ համբաւի տիրացած է համայն աշխարհին մէջ, իր ամբողջ կեանքը նուիրած է Կոմիտասեան երաժշտութեան տարածման։ Կոմիտասեան խմբերգները իրենց լաւագոյն մեկնաբանութիւնը ստացած են Չէքիճեանի մականին ներքեւ։ Ակադեմական երգչախումբը հանդէս եկած է աշխարհի բազմաթիւ բեմահարթակներու վրայ։

Յովհաննէս Չէքիճեան նաեւ հրաշալի յօրինող է, հեղինակ է եզակի վոքալ-սէնֆոնիք ստեղծագործութիւններու, ինչպիսին են օրինակ «Գարնանային անուրջներ»ն ու «Հանդիսաւոր ձօն»ը։

Կառավարութեան որոշման մէջ դիտել կը տրուի որ ակադեմական երգչախումբը Յովհաննէս Չէքիճեանի անունով անուանակոչելը նպատակ ունի արժեւորելու անուանի մաէսթրոյի վաստակը՝ երգչախումբի կայացման եւ հայ երգչախմբային արուեստի Հայաստանի սահմաններէն դուրս տարածելու գործին մէջ։








Bu haber normarmara kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (normarmara) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(normarmara). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+