Թուրքիայում մեկնարկել է «Doğu Akdeniz-2025» զորավարժությունը - Հայերէն
24 Kasım 2025 - Հակական տոմար - Տարի : 4518 / Ամիս : Տրե / Օր : Լուսնակ / Ժամ : Կամաւօտ

Հայերէն :

24 Kasım 2025  

Թուրքիայում մեկնարկել է «Doğu Akdeniz-2025» զորավարժությունը -

Թուրքիայում մեկնարկել է «Doğu Akdeniz-2025» զորավարժությունը Թուրքիայում մեկնարկել է «Doğu Akdeniz-2025» զորավարժությունը

Թուրքիայում մեկնարկել է «Doğu Akdeniz-2025» լայնածավալ զորավարժությունը։ Դրան մասնակցում են Թուրքիայի ռազմածովային ուժերին պատկանող 27 նավ, 4 սուզանավ, 18 ռազմաօդային միջոց, SAT և SAS (ստորջրյա հարձակման և պաշտպանության) հատուկ ջոկատներ, ափամերձ շրջանները պահպանող 4 նավ, ինչպես նաև ռազմաօդային ուժերին պատկանող 5 միավոր ուղղաթիռ և 44 միավոր F-16 կործանիչ։

Զորավարժությանը մասնակցում են նաև «Հյուսիսատլանտյան դաշինքի» (ՆԱՏՕ) մշտական դիտորդական խմբեր, ինչպես նաև 15 երկրից 83 մասնակից և դիտորդ։

Զորավարժության նպատակների մասին խոսել է ռազմածովային շտաբի մայոր Ալի Էրջյումենթ Օփչինը, Թուրքիայի հարավարևմետյան հատվածում գտնվող Մարմարիս քաղաքի Աքսազ շրջանի ռազմածովային բազայի «TCG Sancaktar» ֆրեգատում անցկացված բրիֆինգի ընթացքում։

Ըստ այդմ՝ զորավարժության նպատակն է ուժերի համատեղ գործելու ունակության բարձրացում, բազմազգ միջավայրում գործողությունների համակարգում, բազմաբնույթ պայմաններում սպառնալիքներին արձագանքելու կարողության զարգացում, բնական աղետների, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակների և հումանիտար օժանդակության սցենարներով արագ արձագանքման հմտությունների ուժեղացում։

Նրա խոսքով, Զորավարժության ընթացքում նախատեսվում են մարտական պատրաստության բարձրացման ուսուցումներ, թեստային սցենարներ, ցամաք և ծով նշանակետերի վրա առաջխաղացման, փրկարարական ինչպես նաև մի շարք այլ ցուցադրական գործողություններ։

Ալի Օփչինի խոսքով՝ «Doğu Akdeniz-2025»-ը ցույց է տալիս Թուրքիայի ռազմածովային ուժերի միջազգային համագործակցության հնարավորությունները և բազմազգ գործողություններին հարմարվելու ունակությունը։ Բրիֆինգին մասնակցել են օտարերկրյա և թուրք բարձրաստիճան հրամանատարներ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի ծովային մշտական ստորաբաժանումների ղեկավարները։






Bu haber ermenihaber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (ermenihaber) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(ermenihaber). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+