​Այսօր Երևանը նշում է իր ծննդյան օրը՝ Էրեբունի–Երևան 2807 - Հայերէն
13 Ekim 2025 - Հակական տոմար - Տարի : 4518 / Ամիս : Սահմի / Օր : Պարխար / Ժամ : Հոթապեալ

Հայերէն :

12 Ekim 2025  

​Այսօր Երևանը նշում է իր ծննդյան օրը՝ Էրեբունի–Երևան 2807 -

​Այսօր Երևանը նշում է իր ծննդյան օրը՝ Էրեբունի–Երևան 2807 ​Այսօր Երևանը նշում է իր ծննդյան օրը՝ Էրեբունի–Երևան 2807

Այսօր Երևանը նշում է իր ծննդյան օրը՝ Էրեբունի–Երևան 2807

Ավանդաբար այս տոնը դարձել է ոչ միայն քաղաքի, այլև ամբողջ երկրի սիրելի միջոցառումը, որը համախմբում է հազարավոր մարդկանց՝ հիշեցնելով, որ Երևանը ոչ միայն պատմություն ունի, այլև զգացողություն է՝ սեր, հիշողություն և մշտապես նոր ծնվող էներգիա։

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ամբողջ մայրաքաղաքը կվերածվի բաց բեմի։ Տարբեր համայնքներում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ, իսկ երեկոյան գլխավոր բեմը կտեղադրվի Հանրապետության հրապարակում, որտեղ կկայանա մեծ գալա համերգ՝ հայ բեմի առաջատար արտիստների մասնակցությամբ։

«Էրեբունի-Երևան 2807»

Սիրելի՛ երևանցիներ և մայրաքաղաքի հյուրեր,

հրավիրում ենք ձեզ միասին տոնելու մայրաքաղաքի 2807-ամյակը։

Հոկտեմբերի 12-ին՝ կեսօրից Երևանի տարբեր հատվածները կվերածվեն մեծ տոնական վայրերի՝ սիրված և հայտնի արտիստների մասնակցությամբ: Քաղաքի տարբեր հատվածներում՝ Նոր Նորքում, Արաբկիրում, Ավան համայնքում և Հրազդանի կիրճի տարածքում, կանցկացվեն տոնավաճառներ, ցուցահանդեսներ, բացօթյա պարեր և խաղեր երեխաների համար։

Ժամը 21։00-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը, արտիստների մասնակցությամբ և տպավորիչ լույսային շոուով, որը կավարտվի շքեղ հրավառությամբ»։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության միջոցառումներով պայմանավորված՝ որոշ փողոցներ փակ կլինեն:

Մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 06:00-ն, փակ են լինելու Հանրապետության հրապարակ մտնող Տիգրան Մեծի պողոտան և Նալբանդյան փողոցը։

Հոկտեմբերի 12-ին՝ մինչև 24:00-ն, երթևեկության համար փակ է լինելու Հանրապետության հրապարակն ամբողջությամբ։

Մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 24:00-ն, փակ է լինելու Սախարովի հրապարակն ամբողջությամբ։

Հոկտեմբերի 12-ին՝ մինչև 24:00-ն, երթևեկության համար փակ կլինեն նաև Հյուսիսային պողոտային հարող Տերյան և Պուշկինի փողոցները։






Bu haber auroranews kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (auroranews) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(auroranews). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+