​Սիբիլ․ Երազանք ունեի ոչ թե հայտնի դառնալու, այլ երգելու իմ մայրենի լեզվով, որ հայերենը լսելի դարձնե - Հայերէն
22 Aralık 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Քաղոց / Օր : Կորդուիք / Ժամ : Փայլածու

Հայերէն :

15 Temmuz 2024  

​Սիբիլ․ Երազանք ունեի ոչ թե հայտնի դառնալու, այլ երգելու իմ մայրենի լեզվով, որ հայերենը լսելի դարձնե -

​Սիբիլ․ Երազանք ունեի ոչ թե հայտնի դառնալու, այլ երգելու իմ մայրենի լեզվով, որ հայերենը լսելի դարձնե ​Սիբիլ․ Երազանք ունեի ոչ թե հայտնի դառնալու, այլ երգելու իմ մայրենի լեզվով, որ հայերենը լսելի դարձնեմ նախ Թուրքիայի մեջ

Սիբիլ․ Երազանք ունեի ոչ թե հայտնի դառնալու, այլ երգելու իմ մայրենի լեզվով, որ հայերենը լսելի դարձնեմ նախ Թուրքիայի մեջ
«Երբ փոքր էի, շատ էի սիրում երգել ու երազում էի երգչուհի դառնալու մասին։ Իբրև խոսափող վերցնում էի օծանելիքի շշերը և անընդհատ երգում, սակայն, ես ինքս էլ գիտակցում էի, որ հայտնի երգչուհի դառնալը միայն երազիս մեջ կարող էր իրականանալ»,- MediaHub-ի հետ զրույցում անկեղծանում է պոլսահայ երգչուհի Սիբիլը։ Չնայած ծնվել ու մեծացել է Ստամբուլում, բայց ընտանիքը երբեք չի կորցրել իր հայկական ինքնությունը։

«Հայրս Պոլիսից է, իսկ մայրական արմատներս գալիս են Սեբաստիա և Տոկատ քաղաքներից։ Պոլսի շրջաններում թրքախոս հայեր շատ կային, սակայն, իմ ընտանիքը տանը որպես հաղորդակցման լեզու գործածել է հայերենը։ Անատոլիայի շրջաններում բավականին բարձր դիրքի հայեր կային, գործում էին հայկական դպրոցներ, վարժարաններ ու եկեղեցիներ, այդ միջավայրում եմ մեծացել»,- անկեղծանում է երգչուհին։

Սիբիլը ծնվել է Թուրքիայում, մեծացել փակ շրջապատում, ստացել խիստ հայկական դաստիարակություն։ Նման իրավիճակում դժվար էր անգամ մտածել մեծ բեմերի և հայտնիություն ունենալու մասին։ Երգարվեստի հանդեպ ունեցած սերն իրացնում էր՝ երգելով եկեղեցու երգչախմբում։ Սակայն, Սիբիլի համար շրջադարձային փուլ սկսվեց։

«Տարիներ հետո Աստված լսեց աղոթքներս, այդ գերբնական ուժը զգալով՝ որոշեցի սկավառակ թողարկել, որը Թուրքիայի հասարակության մեջ մեծ հայտնիություն բերեց ինձ։ Հայտնվեցի թուրքական մամուլի ուշադրության առանցքում։ Իմ բոլոր հարցազրույցներում ասում էի՝ «երազանք ունեմ ոչ թե հայտնի դառնալու, այլ երգելու իմ մայրենի լեզվով, որ հայերենը լսելի դարձնեմ ու ծանոթացնեմ նախ Թուրքիայի մեջ»։ Իմ նախնիները չգաղթեցին իրենց պապենական հողերից, մնացին՝ պահպանելով իրենց հայ տեսակը։ Ես էլ պիտի շարունակեմ՝ երգելով հայերեն, անկախ դժվարություններից»,- ասաց նա։

Թուրքիայում հայ մնալ ու երգել հայերեն, անշուշտ, դժվար էր երգչուհու համար, սակայն, մեր հայրենակիցը դա էլ է հաղթահարել։ Առաջին հոլովակները թողարկելուց հետո, թուրքական հեռուստատեսությունները կայծակնային արագությամբ սկսվեցին տարածել Սիբիլի երգերը։

«Հեշտ չէր։ Իմանալով հայ ժողովրդի անցյալը, ամեն անգամ բեմ բարձրանալիս, կամ հարցազրույցների պատրաստվելիս աղոթում էի, որ դիմացս միայն բարի աչքերով մարդիկ լինեն, ոչ մի վնաս չհասցնեն։ Հայերեն եմ երգում․․․ և անշուշտ, մի քանի բացասական նամակներ էլ եմ ստացել, բայց ոգևորողներն ավելի շատ էին, փառք Աստծո, մեծամասնությունն ընդունեց ու գնահատեց իմ արվեստը»։

Պոլսահայ երգչուհու ընտանիքը, մեծանալով հայկական միջավայրում, պահպանել է հայ լեզուն, մշակույթը և ավանդույթները։ Հիմա էլ փորձությունների նոր փուլ է հաղթահարում հայ գեղեցկուհին։ Սիբիլի տեսահոլովակներն այժմ թուրքական հեռուստաալիքները հազվադեպ են ցուցադրում, քանի որ երգում է իր մայրենի լեզվով։

«Բոլորը շնորհավորում են նոր երգերի և տեսահոլովակների թողարկման համար, իրենց հիացմունքն են արտահայտում, սակայն, քաղաքական դրդապատճառներով հազվադեպ են ցուցադրում։ Իմ արվեստը լավ առիթ ու պատճառ է, որ երգի միջոցով խոսեմ։ Երգի լեզվով դեռ շատ ասելիք և անելիք ունեմ, անկախ փորձություններից»։

Երգչուհին շուտով իր բազմազգ հանդիսատեսին կներկայացնի նոր երգ, որի մասին խոսել չցանկացավ՝ հետաքրքրությունը չկորցնելու համար։ Նա նաև խոստացավ, որ շատ շուտով կայցելի Երևան։








Bu haber mediahub kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (mediahub) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(mediahub). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+