Յունատառ Նոր Հայկական Ամսաթերթ՝ Աթենքի Մէջ - Հայերէն
02 Mayıs 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Հրանդ / Ժամ : Զօրացեալ

Հայերէն :

04 Aralık 2023  

Յունատառ Նոր Հայկական Ամսաթերթ՝ Աթենքի Մէջ -

Յունատառ Նոր Հայկական Ամսաթերթ՝ Աթենքի Մէջ Յունատառ Նոր Հայկական Ամսաթերթ՝ Աթենքի Մէջ

Աթէնքէն կը հաղորդեն որ հայ-յունական հետազօտութիւններու կեդրոնը սկսած է հրատարակել յունատառ «ՖԻԼԻԱ» ¤Բարեկամութիւն_ ամսագիրը։ Ամսագրի առաջին թիւը լոյս տեսաւ 1 Դեկտեմբերին։ Պարբերականի նպատակն է ամրացնել Հայաստանի եւ Յունաստանի երկկողմանի յարաբերութիւնները, Հայաստանի եւ հայութեան մասին առկայ տեղեկատուութիւնը հասանելի դարձնել Յունաստանի մէջ ապրող տասնեակ հազարաւոր հայութեան այն ներկայացուցիչներուն, որոնք դժուարութեամբ կը հաղորդակցուին հայերէնով։

Ամսաթերթը անվճար պիտի տրամադրուի յոյն հետազօտողներուն, քաղաքական վերլուծական կեդրոններուն, համալսարանականներուն, լրագրողներուն, Ազգային Ժողովի պատգամաւորներուն, յոյն քաղաքական եւ հասարակական կազմակերպութիւններուն։
Թերթին կ'աշխատակցին Աթէնքի եւ Յունաստանի այլ քաղաքներու հայ ու յոյն մտաւորականներ։





Bu haber normarmara kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (normarmara) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(normarmara). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+