​Ի Յիշատակ Նազար Հանչէրի - Հայերէն
02 Mayıs 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Հրանդ / Ժամ : Արփող

Հայերէն :

06 Kasım 2023  

​Ի Յիշատակ Նազար Հանչէրի -

​Ի Յիշատակ Նազար Հանչէրի ​Ի Յիշատակ Նազար Հանչէրի

Շիշլի մարզակումբը կը շարունակէ երախտագիտական տուրք մատուցել՝ իր հետ նոյնացած նուիրեալներու յիշատակին նկատմամբ։ Այսպէս, կը տեղեկանանք, որ այս շաբաթավերջին ակումբին նախաձեռնութեամբ տեղի պիտի ունենայ ճատրակի մրցաշարք մը՝ ի յիշատակ հոգելոյս Նազար Հանչէրի, որ երկար տասնամեակներ անձնուրաց ծառայութիւն մատուցած էր Շիշլիին։

Ճատրակի մրցաշարքը դպրոցահասակ երիտասարդներու համար նախատեսուած է։ 1-8-րդ դասարաններէ տղաք հնարաւորութիւն պիտի ունենան մասնակցելու այս մրցաշարքին, որ տեղի պիտի ունենայ Պէյօղլուի «Նարեկեան» սրահին մէջ։

Լուսահոգի Նազար Հանչէր Շիշլի ակումբի ընտանիքին կողմէ հռչակուած է՝ «Մարմնամարզի դեսպան»։ Այս մրցաշարքը հետամուտ է իր յիշատակը վառ պահելու։





Bu haber jamanak kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (jamanak) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(jamanak). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+