Արցախում մնացած հայերին թույլ չեն տալիս զրուցել հարազատների հետ առանց հսկողության. Լինդսի Սնել - Հայերէն
26 Aralık 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Քաղոց / Օր : Նպատ / Ժամ : Հուրփեայլեալ

Հայերէն :

28 Ekim 2023  

Արցախում մնացած հայերին թույլ չեն տալիս զրուցել հարազատների հետ առանց հսկողության. Լինդսի Սնել -

Արցախում մնացած հայերին թույլ չեն տալիս զրուցել հարազատների հետ առանց հսկողության. Լինդսի Սնել Արցախում մնացած հայերին թույլ չեն տալիս զրուցել հարազատների հետ առանց հսկողության. Լինդսի Սնել

Միջազգային հայտնի լրագրող Լինդսի Սնելը, որ լուսաբանում է հակամարտություններն ու դրանց հետևանքները, X սոցցանցի իր միկրոբլոգում Արցախում կատարված էթնիկ զտումից մեկ ամիս անց հրապարակել է տեսանյութ, որտեղ արցախցի կինը պատմում է, թե ինչպես է հայրն անդրդվելի եղել որոշման մեջ ու մնացել Արցախում։

«Ես խոսել եմ Արցախում մնացած մի քանի մարդկանցից մեկի դստեր հետ։ Ադրբեջանական պետական լրատվամիջոցները վերջերս պարծենում էին, որ Ադրբեջանը տեղական հեռահաղորդակցական ծառայություններ է ստեղծում, սակայն Լեռնային Ղարաբաղում մնացած հայերը չունեն ինտերնետ կամ բջջային կապ, և նրանց թույլ չեն տալիս խոսել իրենց սիրելիների հետ առանց հսկողության: Եվ որպես Ադրբեջանի «վերաինտեգրման» մաս, Ադրբեջանի իշխանությունները առգրավեցին այնտեղ մնացածների հայկական անձնագրերը, բայց նրանց ադրբեջանական անձնագրեր չեն տրամադրել: Սա նշանակում է, որ ԼՂ-ում մնացած հայերը ներկայումս քաղաքացիություն չունեն»,-գրում է հայտնի լրագրողը։

Արցախցի կինը, որի ձայնը փոխված է, դեմքը՝ մթության մեջ, պատմում է, որ հորը որևէ կերպ չեն կարողացել համոզել, որ լքի Արցախը։

«Նա ասաց՝ ես այստեղ տուն եմ սարքել և չեմ ցանկանում թողնել։ Սեպտեմբերի վերջին, երբ մայրս պետք է գար, հայրս ասել է՝ ես կմնամ այստեղ 3–4 ամիս, որպեսզի ականատես լինեմ վերաինտեգրմանը։ Դա նրա խոսքերն են։ Այնպես որ ես սպասում եմ նրան։ Նրան փորձում էի համոզել, որ մայրիկի հետ գա, ասում էի, գիտե՞ս փաստ չէ, որ քեզ հետո կթողնեն գալ։ Ադրբեջանական իշխանություններին, կոպիտ ասած, պետք է կապիկ կենդանաբանական այգում, որին նրանք կարող են ցույց տալ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, լրագրողներին, ՄԱԿ-ին, ինչպես էքսպոնատ։ Հոկտեմբերի 1-ից կապ այնտեղ չկար։ 5-6 օր անցավ, որ նա զանգեց։ Մենք շատ էինք անհանգստացել։ Նա գնացել էր դեռ այնտեղ գործող ԿԽՄԿ կենտրոն, այնտեղ wifi էր եղել, մեսինջերով զանգեց, ասեց՝ լավ է, ԿԽՄԿ ներկայացուցիչները սնունդ են տալիս։ Դրանից հետո շաբաթը մեկ անգամ զանգում է կամ ինձ, կամ մայրիկին։ Վերջին երկու անգամ զանգահարեց ոչ իր համարով, ադրբեջանական համարով էր։ Երկար չկարողացավ խոսել։ Յուրաքանչյուր հեռախոսազրույց տևում է 5-10 րոպե։ Նա շատ բան չի ասում, քանի որ ինչ-որ մեկը միշտ կողքին կանգնած է»,-պատմում է դուստրը։





Bu haber news.am kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (news.am) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(news.am). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+