Աթաթուրքի արձանը Պրահա 6-ում չի լինի. Հայ համայնքի եւ չեխ գործընկերների ջանքերը տվեցին արդյունք -
Աթաթուրքի արձանը Պրահա 6-ում չի լինի. Հայ համայնքի եւ չեխ գործընկերների ջանքերը տվեցին արդյունք
Ինչպես հաղորդում է CTK լրատվական գործակալությունը, Պրահա 6-ի թաղապետրանն այսօր որոշում է կայացրել, որ չի կարող բավարարել թուրքական կողմի խնդրանքը եւ Աթաթուրքի արձան չի կարող տեղադրվել Պրահա 6 ի տարծաքում։ Այն նախատեսում էին տեղադրել Թուրքիայի հանրապետության հիմնադրաման 100 ամյակի շրջանակներում։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի շաբաթ հայ համայնքի ներկայացուցիչները եւ չեխ լրագրողները ակտիվորեն անդրադառնում են այս թեմային, իսկ մի քանի օր առաջ Չեխահայ համայնքի անունից նամակ է հանձնվել թաղապետարանի խորհրդի անդամներին, որտեղ կոչ էր արվում հայերի եւ հույների ցեղասպանության մեջ մեղավոր ճանաչված մարդու արձանը չտեղադրել Պրահայի տարածքում։ Դիմում-կոչը ստորագրել էին Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, Օրեր ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանն ու orer.eu կայքէջի գլխավոր խմբագիր Աննա Կարապետյանը
Bu haber orer.eu kaynağından gelmektedir.
Haber metninde yer alan görüşler haber kaynağı (orer.eu) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.
Opinions expressed are those of the author(s)-(orer.eu). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com