Երկրաշարժի հետևանքով Թուրքիայի Ալեքսանդիթում հայ ընտանիքի 3 անդամ զոհվել է -
Երկրաշարժի հետևանքով Թուրքիայի Ալեքսանդիթում հայ ընտանիքի 3 անդամ զոհվել է
Երկրաշարժի հետեւանքով Ալեքսանդիթում հայ ընտանիքի 3 անդամներ են զոհվել: Այս մասին հայտնում է «Գանձասար» շաբաթաթերթը:
«Երէկ երեկոյեան, Հալէպի Հայ Մարմնակրթական Միութեան (ՀՄՄ-ի) Վարչութիւնը խոր կսկիծով գուժեց մահը Երկուշաբթի, 6 Փետրուար 2023-ին աղէտեալ երկրաշարժին հետեւանքով Աղեքսանտրէթի (Իսկէնտէրունի-Թուրքիա) մէջ զոհուած Մեսրոպեան ընտանիքի անդամներուն՝ Հալէպի ՀՄՄ-ի նախկին Տիկնանց Վարչութեան ատենապետուհի Դշխուն Մեսրոպեանի եւ իր երկու զաւակներուն՝ Արմիկ եւ Մեսրոպ Մեսրոպեաններուն, որոնք եղած են ՀՄՄ-ի սկաուտներ, իսկ Արմիկը նաեւ Նոր Սերունդ Մշակութային Միութեան պարախումբի անդամ»,- հայտնում են «Գանձասարից»։
Նշենք, որ ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվն անցել է 21 հազարից, վիրավորները 80 հազարից ավելի են: :
Haberin Diğer Resimleri
1
2
Bu haber tert kaynağından gelmektedir.
Haber metninde yer alan görüşler haber kaynağı (tert) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.
Opinions expressed are those of the author(s)-(tert). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com